250 մլն դոլար վարկ ենք վերցնում ԼՂ-ից տեղահանվածների բնակարանային ապահովման համար. փոխնախարար
250 մլն դոլար վարկ ենք վերցնում ԼՂ-ից բռնահանվածների բնակարանային ապահովման համար: Այս մասին Ազգային ժողովի ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստի ժամանակ ասել է աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Դավիթ Խաչատրյանը՝ ներկայացնելով Հայաստանի Հանրապետության և Ասիական զարգացման բանկի միջև կնքվելիք կենսունակության հզորացման համար բարեփոխումների ծրագիրը:
Նրա խոսքով, 2024 թվականի կեսերին Կառավարությունը հաստատել է բնակարանային աջակցության ծրագիրը, այն գործում է. շուրջ 1,600 ընտանիք արդեն ձեռք է բերել բնակարան:
Ծրագրի մասով պայմանների մասին նշվել է, որ վարկի գումարը կազմում է 250 միլիոն դոլար, այն տրամադրվում է 27 տարի ժամկետով՝ որից առաջին 10 տարին արտոնյալ ժամանակահատվածն է, իսկ վերջնաժամկետը՝ 2030 թվականի դեկտեմբերի 31-ն է:
«Սկսված 2035 թվականից վճարումերը պետք է իրականացվեն տարեկան 2 անգամ՝ կիսամյակային պարբերականությամբ: Ծրագրին զուգահեռ գործելու է դրամաշնորհ 16 միլիոն 450 ամն դոլարի չափով, որը տրամադրվելու է արտոնյալ ֆինանսավորման գլոբալ գործիքի հիմնադրամի միջոցներից»,- տեղեկացրել է փոխնախարարը:


















































Եվրամիությունը չի հասկանում Իրանում պատերազմի նպատակները. Կալաս
Լարիջանիի սպանությունից հետո Իրանը կասետային ռումբերով հարվածել է Թել Ավիվին
Օրինազանց վարորդները հայտնաբերվել են, մեքենաները՝ տեղափոխվել պահպանվող հատուկ տարածք
Ռոմանոս Պետրոսյանը լուսանկարներ է հրապարակել ՀԷՑ-ի բաշխման ցանցի տրանսֆորմատորային ենթակայաններից
Ղարաբաղից տեղահանվածները պետք է կապեն իրենց ապագան Հայաստանի հետ
Մարմնամարզության տղամարդկանց հավաքականը տուն է վերադառնում
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է
Պետական արգելոցի ֆոտոթակարդները կրկին նկարահանել են կովկասյան ընձառյուծին
Արսեն Զախարյանի տրանսֆերային արժեքն աճել է
Լոնդոնից գնված հայկական եկեղեցու փեղկն ու Արշիլ Գորկու գրաֆիկական աշխատանքն առաջիկա օրերին կցուցադրվ...