Ճապոնիայում տեղի ունեցած երկրաշարժից տուժածների թիվը հասել է 47-ի
Դեկտեմբերի 8-ին Ճապոնիայի հյուսիսում տեղի ունեցած 7.5 մագնիտուդով երկրաշարժի հետևանքով զոհերի թիվը հասել է 47-ի։ Այս մասին երկուշաբթի օրը կայցած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Ճապոնիայի կաբինետի գլխավոր քարտուղար Մինորու Կիհարան։
Ավելի վաղ հաղորդվել էր 31 վիրավորի մասին։ «Երկու մարդ ծանր վիրավորվել է, 45-ը՝ թեթև վնասվածքներ է ստացել։ Մեկ բնակելի շենք ամբողջությամբ ավերվել է, յոթը՝ մասամբ ավերվել։ ... Տարհանման կենտրոններում գտնվում է 61 մարդ», - ասել է Կիհարան։
Դեկտեմբերի 8-ին Աոմորի պրեֆեկտուրայի հյուսիսային հատվածում 7.5 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել, որի հետևանքով ցունամիի մասին նախազգուշացում է հայտարարվել Հոնսյու գլխավոր կղզու հյուսիսարևելյան ափին և Ճապոնիայի ամենահյուսիսային կղզու՝ Հոկայդոյի արևելյան ափին: Ցունամիի առավելագույն բարձրությունը կազմել է 70 սանտիմետր: Ցունամիի մասին նախազգուշացումը չեղարկվել է երկրաշարժից մոտավորապես վեց ժամ անց: Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Աոմորի պրեֆեկտուրայի արևելյան ափից 54 կիլոմետր խորության վրա: Ցնցման առավելագույն ուժգնությունը Ճապոնիայում օգտագործվող յոթ բալանոց սանդղակով կազմել է 6+:
Ճապոնիայի կառավարությունը և օդերևութաբանական վարչությունը նախազգուշացում են տարածել առաջիկա շաբաթվա ընթացքում ամենահյուսիսային Հոկայդո կղզու և Ճապոնիայի հյուսիս-արևելքում գտնվող Սանրիկուի շրջաններում հզոր երկրաշարժի վտանգի մեծացման վերաբերյալ:

















































Մինիոնները վերադառնում են
Մունդիալ-2026․ մեկնարկն արդարացնո՞ւմ է սպասելիքները
ԲՀԿ-ն դիմել է ՍԴ՝ վիճարկելու ընտրությունների արդյունքները
«Ըսավ քուգդ բդի էղնի 120». նոր ձայնագրություն ընտրակաշառքի գործով«Ըսավ քուգդ բդի էղնի 120». նոր ձայն...
Քրոջը սպանած տղամարդուն բռնել են զոհի ձեռքերը պայուսակի մեջ քողարկելիս
Հայաստանը կներկայացվի աշխարհի խոշորագույն արևային էներգետիկ ցուցահանդեսում՝ Intersolar Europe 2026-ո...
«Հանուն Հանրապետության ժողովրդավարության պաշտպանների դաշինքը» ՍԴ է դիմել՝ վիճարկելու ԱԺ ընտրությունն...
ԱՄՆ-ն Լիբանանում ձգտում է կայուն հրադադարի․ Վենս
Եվս մեկ կուսակցություն է դիմել ՍԴ ընտրությունների արդյունքները չեղարկելու պահանջով
Իրանը ներկայացուցիչ կունենա Լիբանանում հրադադարի մոնիտորինգի մեխանիզմում