ԵՄ-ն Ռուսաստանի դեմ պատժամիջոցների ցանկում 40 նավ կավելացնի
ԵՄ իշխանությունները մտադիր են երկուշաբթի օրը Ռուսաստանի դեմ պատժամիջոցների ցանկում ևս 40 նավ ավելացնելու մասին, հայտարարել է ԵՄ արտաքին գործերի նախարար Կայա Կալասը։ «Այսօր մենք որոշում կկայացնենք «ստվերային նավատորմի» նավերի վերաբերյալ։ Խոսքը 40 նավերի, ինչպես նաև պատժամիջոցների շրջանցմանը նպաստող անձանց մասին է», - ասել է նա ԵՄ խորհրդի՝ արտաքին գործերի նախարարների մակարդակով նիստից առաջ:
Կալասը նշել է, որ երկուշաբթի օրը նախարարները կքննարկեն նաև Կիևի ֆինանսավորման հետ կապված հարցերը։ Նա վստահեցրել է, որ նման խնդիրների լուծման լավագույն միջոցը «ռեպարացիոն վարկն» է, որը նախատեսվում է տրամադրել Ռուսաստանի Դաշնության արգելափակված միջոցների հաշվին։
Միևնույն ժամանակ, ԵՄ դիվանագիտության ղեկավարը խոստովանել է, որ վարկի վերաբերյալ փոխհամաձայնություն դեռևս չկա։ Նա պարզաբանել է, որ առանց Բելգիայի համաձայնության, որտեղ գտնվում է ՌԴ սառեցված ակտիվների մեծ մասը, դժվար կլինի հասնել որոշման կայացմանը։ Կալասն ընդգծել է, որ այս շաբաթն առանցքային նշանակություն ունի այս թեմայի համար։

















































Մինիոնները վերադառնում են
Մունդիալ-2026․ մեկնարկն արդարացնո՞ւմ է սպասելիքները
ԲՀԿ-ն դիմել է ՍԴ՝ վիճարկելու ընտրությունների արդյունքները
«Ըսավ քուգդ բդի էղնի 120». նոր ձայնագրություն ընտրակաշառքի գործով«Ըսավ քուգդ բդի էղնի 120». նոր ձայն...
Քրոջը սպանած տղամարդուն բռնել են զոհի ձեռքերը պայուսակի մեջ քողարկելիս
Հայաստանը կներկայացվի աշխարհի խոշորագույն արևային էներգետիկ ցուցահանդեսում՝ Intersolar Europe 2026-ո...
«Հանուն Հանրապետության ժողովրդավարության պաշտպանների դաշինքը» ՍԴ է դիմել՝ վիճարկելու ԱԺ ընտրությունն...
ԱՄՆ-ն Լիբանանում ձգտում է կայուն հրադադարի․ Վենս
Եվս մեկ կուսակցություն է դիմել ՍԴ ընտրությունների արդյունքները չեղարկելու պահանջով
Իրանը ներկայացուցիչ կունենա Լիբանանում հրադադարի մոնիտորինգի մեխանիզմում