Նյու Յորքի խոշոր օդանավակայաններում ավելի քան 1000 չվերթ է հետաձգվել
Նյու Յորքի խոշոր օդանավակայաններում առատ ձյան և մերկասառույցի պատճառով հայտարարվել է թռիչքների դադարեցում, հայտնում է Daily Mail-ը։ Ջոն Քենեդիի անվան և Ֆիլադելֆիայի միջազգային օդանավակայաններում տրանսպորտային քաոս է սկսվել, քանի որ բոլոր մեկնող չվերթները ժամանակավորապես կանգնած են մնացել ելքերի մոտ։
Եղանակային պայմաններով պայմանավորված՝ Լագուարդիա և Քենեդի օդանավակայաններում սահմանափակումները սկսվել են տեղական ժամանակով առավոտյան ժամը 8-ի սահմաններում։
Ըստ Դաշնային ավիացիոն վարչության (FAA), արգելքի պատճառով հետաձգվել է Քենեդի օդանավակայան ժամանող ավելի քան 1000 չվերթ։
FOX5-ը հայտնում է, որ սահմանափակման հայտարարումից ի վեր Ֆիլադելֆիայի միջազգային օդանավակայանում հետաձգվել է ավելի քան 700 չվերթ։
Եղանակային ծանր պայմանները, այդ թվում՝ ձյունն ու մերկասառույցը, հանգեցրել են այդ խոշոր օդանավակայաններում թռիչքների դադարեցմանն ու ուշացումներին։

















































Մինիոնները վերադառնում են
Մունդիալ-2026․ մեկնարկն արդարացնո՞ւմ է սպասելիքները
ԲՀԿ-ն դիմել է ՍԴ՝ վիճարկելու ընտրությունների արդյունքները
«Ըսավ քուգդ բդի էղնի 120». նոր ձայնագրություն ընտրակաշառքի գործով«Ըսավ քուգդ բդի էղնի 120». նոր ձայն...
Քրոջը սպանած տղամարդուն բռնել են զոհի ձեռքերը պայուսակի մեջ քողարկելիս
Հայաստանը կներկայացվի աշխարհի խոշորագույն արևային էներգետիկ ցուցահանդեսում՝ Intersolar Europe 2026-ո...
«Հանուն Հանրապետության ժողովրդավարության պաշտպանների դաշինքը» ՍԴ է դիմել՝ վիճարկելու ԱԺ ընտրությունն...
ԱՄՆ-ն Լիբանանում ձգտում է կայուն հրադադարի․ Վենս
Եվս մեկ կուսակցություն է դիմել ՍԴ ընտրությունների արդյունքները չեղարկելու պահանջով
Իրանը ներկայացուցիչ կունենա Լիբանանում հրադադարի մոնիտորինգի մեխանիզմում