Ողբերգական ավտովթար՝ Գեղարքունիքի մարզում. ՊՆ ծառայողի մարմինը մեքենայից դուրս են բերել փրկարարները
Այսօր՝ դեկտեմբերի 15-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Ժամը 08:30-ի սահմաններում Երևանի բնակիչ 24-ամյա Գագիկ Ս.-ն իր վարած «Mazda» մակնիշի ավտոմեքենայով Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհի 72 կմ հատվածում դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել մի քանի եղևնիների և հայտնվել դաշտում:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդը տեղում մահացել է: Նրա մարմինը ավտոմեքենայից դուրս բերելու համար ժամանել են ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության Սևանի հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ:
Տեղում պարզվել է, որ վարորդը զինվորական է, ինչից հետո տեղեկությունը փոխանցվել է ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության կայազորի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը, ինչպես նաև ՀՀ Պաշտպանության նախարարության ռազմական ոստիկանության Սևանի ծառայողները: Քննիչի հանձնարարականով՝ ավտոմեքենան տեղափոխվում է հատուկ պահպանվող տարածք:


















































Երեւանում մարզասրահի տնօրենը ծեծել է մարզչի ամուսնուն
Երևանի թիվ 27 մսուր-մանկապարտեզում հայտնաբերվել է տղամարդու մարմին
«Կլինիկական մահ» ախտորոշմամբ Արաբկիրի ԲԿ է տեղափոխվել 1 տարեկան երեխա
Բենզալցակայաններից մեկի մոտ տեղի ունեցած վիճաբանությունն ավարտվել է կրակոցներով
Արարատի գյուղերից մեկում 37-ամյա կինը մտել է տեղի միջնակարգ դպրոց, վնաuել է տնօրենի «BMW»-ն
Եվրամիությունը չի հասկանում Իրանում պատերազմի նպատակները. Կալաս
Լարիջանիի սպանությունից հետո Իրանը կասետային ռումբերով հարվածել է Թել Ավիվին
Օրինազանց վարորդները հայտնաբերվել են, մեքենաները՝ տեղափոխվել պահպանվող հատուկ տարածք
Ռոմանոս Պետրոսյանը լուսանկարներ է հրապարակել ՀԷՑ-ի բաշխման ցանցի տրանսֆորմատորային ենթակայաններից
Ղարաբաղից տեղահանվածները պետք է կապեն իրենց ապագան Հայաստանի հետ
Մարմնամարզության տղամարդկանց հավաքականը տուն է վերադառնում
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է
Պետական արգելոցի ֆոտոթակարդները կրկին նկարահանել են կովկասյան ընձառյուծին
Արսեն Զախարյանի տրանսֆերային արժեքն աճել է
Լոնդոնից գնված հայկական եկեղեցու փեղկն ու Արշիլ Գորկու գրաֆիկական աշխատանքն առաջիկա օրերին կցուցադրվ...