Խորխոռունու սպանության գործն ուղարկվել է դատարան, սակայն սպանության պատվիրատուն անհայտ է
Պաշտպանության փոխնախարար Վահրամ Խորխոռունու սպանության գործի քննությունը Քննչական կոմիտեն ավարտել և անցած ամիս ուղարկել է դատարան, ու չնայած սպանությունը բացահայտելու պնդումներին, առայսօր անհայտ է, թե ովքեր են պատվիրատուները, հայտնում էazatutyun.am-ը:
Վահրամ Խորխոռունին սպանվել էր 1998-ի դեկտեմբերին, իր տան շքամուտքի դիմաց․ ըստ Քննչական կոմիտեի՝ Սասուն Առուշանյանը և նրա հանցակիցը 5 կրակոց էին արձակել, որոնցից երեքը Խորխոռունու դեմքի, իսկ երկուսը՝ կրծքավանդակի շրջանում, ինչի հետևանքով էլ վերջինս տեղում մահացել էր:
Սպանությունից հետո գործը բացահայտել իրավապահներին չէր հաջողվել, 1998-ին գործին խառնվել էր անգամ Պաշտպանության նախարարությունը՝ խոստանալով փոխնախարարի սպանությունը բացահայտողին 100 հազար դոլարով պարգևատրել:
Սպանությունից շուրջ 27 տարի անց՝ այս տարվա հուլիսին, Քննչական կոմիտեն հայտարարեց, թե բացահայտել է պաշտպանության փոխնախարար Վահրամ Խորխոռունու սպանությունը և ձերբակալել Սասուն Առուշանյանին:
Մանրամասները՝ սկզբնաղբյուրում


















































Եվրամիությունը չի հասկանում Իրանում պատերազմի նպատակները. Կալաս
Լարիջանիի սպանությունից հետո Իրանը կասետային ռումբերով հարվածել է Թել Ավիվին
Օրինազանց վարորդները հայտնաբերվել են, մեքենաները՝ տեղափոխվել պահպանվող հատուկ տարածք
Ռոմանոս Պետրոսյանը լուսանկարներ է հրապարակել ՀԷՑ-ի բաշխման ցանցի տրանսֆորմատորային ենթակայաններից
Ղարաբաղից տեղահանվածները պետք է կապեն իրենց ապագան Հայաստանի հետ
Մարմնամարզության տղամարդկանց հավաքականը տուն է վերադառնում
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է
Պետական արգելոցի ֆոտոթակարդները կրկին նկարահանել են կովկասյան ընձառյուծին
Արսեն Զախարյանի տրանսֆերային արժեքն աճել է
Լոնդոնից գնված հայկական եկեղեցու փեղկն ու Արշիլ Գորկու գրաֆիկական աշխատանքն առաջիկա օրերին կցուցադրվ...