Էդվարդ Նալբանդյանը Վիեննայում ներկայացրել է ԵԱՀԿ երևանյան գրասենյակի փակման բացասական հետևանքները
Դեկտեմբերի 7-ին Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը Վիեննայում ելույթ է ունեցել ԵԱՀԿ մասնակից երկրների արտգործնախարարների 24-րդ խորհրդին, որին ներկա էին կազմակերպության անդամ 57 պետությունների և 11 գործընկեր երկրների, մի շարք միջազգային կազմակերպությունների բարձրաստիճան պատվիրակությունները։
ԵԱՀԿ մասնակից երկրների արտգործնախարարների 24-րդ խորհրդին ունեցած ելույթում ԱԳ նախարարը անդրադարձել է ԵԱՀԿ օրակարգում գտնվող հրատապ խնդիրներին՝ դրական գնահատելով, որ ԵԱՀԿ շրջանակներում հետզհետե ավելի մեծ ուշադրության է արժանանում ինքնության հողի վրա իրականացվող բռնությունից ազգային և կրոնական խմբերի պաշտպանության թեման, հատկապես ԵԱՀԿ հարևանությամբ՝ Մերձավոր Արևելքում տեղի ունեցող իրադարձությունների համատեքստում:
Էդվարդ Նալբանդյանը ներկայացրել է Հայաստան - Եվրոպական միություն հարաբերությունների վերջին զարգացումները։
«Մոտ երկու շաբաթ առաջ Հայաստանը Եվրամիության հետ ստորագրեց Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը: Դա ակնհայտորեն ցույց տվեց, որ անդամակցությունը մի ինտեգրացիոն ձևաչափին, իսկ Հայաստանի դեպքում դա Եվրասիական տնտեսական միությունն է, չի բացառում այլ կառույցների հետ համագործակցությունը: Այս համատեքստում հուսով ենք, որ նպատակասլաց իրատեսական երկխոսությունը կդառնա ԵԱՀԿ ողջ տարածաշրջանում տնտեսական համագործակցության շարժիչ ուժը»,– ասել է ԱԳՆ ղեկավարը:
Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը ներկայացրել է Ադրբեջանի ապակառոցողական քայլերի պատճառով ԵԱՀԿ երևանյան գրասենյակի փակման բացասական հետևանքները՝ նշելով, որ Բաքուն ԵԱՀԿ հանձնառությունները չհարգելուց և Կազմակերպության գրասենյակը սեփական երկրում փակելուց հետո թիրախավորեց և փաստորեն արգելափակեց տարածաշրջանում ԵԱՀԿ վերջին լիարժեք գործող գրասենյակի գործունեությունը:
«Առանձնահատուկ ցավալի է, որ գրասենյակը փակվեց` ի հեճուկս դրա պահպանման ցանկության ու այդ ուղղությամբ գործադրած շարունակական ջանքերի ինչպես ընդունող երկրի, այնպես էլ ԵԱՀԿ մասնակից բոլոր երկրների կողմից, բացառությամբ Ադրբեջանի: Ցանկանում ենք հիշեցնել, որ ԵԱՀԿ և՛ գերմանական, և՛ ավստրիական նախագահությունները հերքեցին Ադրբեջանի` երևանյան գրասենյակի հասցեին հնչեցրած մեղադրանքները: Զարմանալի չէ, որ Ադրբեջանը, ԵԱՀԿ երևանյան գրասենյակին մարտահրավեր նետելիս, հայտնվեց մեկուսացման մեջ», –ընգծել է Էդվարդ Նալբանդյանը:
ԵԱՀԿ նախարարական համաժողովին նախարար Նալբանդյանի ելույթի հիմնական թեման ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման ուղղությամբ Հայաստանի և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների ջանքերն էին և Ադրբեջանի՝ պայմանավորվածություններից հրաժարվելու և ստատուս քվոյի պահպանմանը միտված գործողությունները։
Նախարար Նալբանդյանի բնորոշմամբ Ադրբեջանի մտադրությունները երևում են իր կողմից իրականացվող ծախսերից. Բաքուն միլիարդներ է վատնում աշխարհի մայրաքաղաքներում ազդեցություն գնելու համար, ինչը հերթական անգամ բացահայտվեց տխրահռչակ «Լանդրոմատի» գործով, այն շատ ավելի մեծ գումարներ է ծախսում հարձակողական սպառազինության ձեռքբերման համար, սակայն մինչ օրս որևէ ներդրում չի կատարել սեփական երկրի բնակչությանը խաղաղությանը նախապատրասելու համար, ինչի մասին կոչերով շարունակաբար հանդես են գալիս համանախագահները:
«Ադրբեջանի անզիջողական և առավելապաշտական դիրքորոշումը լուրջ խոչընդոտ է դարձել խաղաղ գործընթացի առաջմղման համար: Հիմնախնդրի կարգավորման համանախագահների առաջարկները այն ուղին է, որը կարող է ճանապրհ հարթել ստատուս քվոի փոփոխման համար: Ադրբեջանը մերժում է այդ առաջարկները՝ անելով հնարավոր ամեն ինչ ստատուս քվոն անփոփոխ պահելու ուղղությամբ, միաժամանակ փորձելով ձևացնելով, թե կողմ է ստատու-քվոյի փոփոխմանը»,-իր խոսքում շեշտել է Էդվարդ Նալբանդյանը։


















































ԿԸՀ-ն իր ձեւով քննարկելու է «Մեր ձեւովի» հարցը
ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի առանձնատանը կից ապօրինի շինությունները ևս քանդվել են․ դատա...
Մի շարք հասցեներում լույս չի լինի
Միայն այն, որ ես 73 տարեկան եմ, չի նշանակում, որ ես պետք է դադարեմ սեքսով զբաղվել
Հնդկաստանի 1.4 միլիարդ բնակչության անունից խորին երախտագիտություն եմ հայտնում նախագահ Թրամփին. Մոդի
ՆԳՆ ոստիկանությունը հորդորում է զերծ մնալ երեխաների հուզական վիճակը խաթարող տեսանյութեր հրապարակելու...
Հայաստանի դպրոցների ավելի քան 80 տոկոսում նախատեսվում է ներդնել ԱԲ կրթական մոդուլներ
Պոլիտեխնիկի նախակրթարանում իրականացվում են բարեկարգման և արդիականացման աշխատանքներ
Երեւանում դպրոցներից մեկի ֆիզկուլտուրայի դահլիճում 11-ամյա երեխաները հրել և վայր են գցել համադասարան...
«Հանրամեդիա»․ Լրագրողների մի մասն ունի անպատժելիության կեղծ զգացողություն (տեսանյութ)