Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում դեկտեմբերի 5-ից 8-ը
Բացահայտվել է 246 հանցագործություն, որոնցից 5-ը՝ նախկինում կատարված:
Մասնավորապես՝
59 դեպք` տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու,
26 դեպք՝ թմրանյութի հայտնաբերման,
17 դեպք՝ խարդախության,
16 դեպք՝ ֆիզիկական ներգործության,
15 դեպք՝ հոգեկան ներգործության,
14-ական դեպք՝ մարմնական վնասվածք պատճառելու, անձնական ունեցվածքի գողության,
11 դեպք՝ փաստաթղթի կեղծիքի,
9 դեպք՝ սառը զենքի հայտնաբերման,
8 դեպք՝ խուլիգանության,
5 դեպք՝ զենք-զինամթերքի առգրավման,
4 դեպք՝ վստահված գույքի հափշտակման,
3-ական դեպք՝ ծառերը, թփերը ապօրինի հատելու, գույքը ոչնչացնելու կամ վնասելու, աշխատանքի պաշտպանության կանոնները խախտելու,
2-ական դեպք՝ համակարգչային հափշտակության, բուժաշխատողի կողմից մասնագիտական պարտականությունները չկատարելու, բնակարանային գողության, թմրանյութի իրացման։
Բացահայտվել է նաև կողոպուտի, ընդերքի պահպանման կամ օգտագործման պահանջները խախտելու, բնակարանի անձեռնմխելիությունը խախտելու, հողը փչացնելու, հրազեն հափշտակելու, հետամտելու, անձի տիրապետությունից դուրս եկած գույքին տիրանալու և այլ դեպքեր։
Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է՝ 5 դեպք՝ անձնական ունեցվածքի գողության։
Հայտնաբերվել է 24 հետախուզվող, կամավոր ներկայացել 5-ը։
Գրանցվել է զենք-զինամթերք կամավոր հանձնելու 3 դեպք։
ՃՏՊ վիճակագրություն
Անցած 1 օրում գրանցվել է 36 ավտովթար․ 1 մարդ զոհվել է․ 51-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:


















































Եվրամիությունը չի հասկանում Իրանում պատերազմի նպատակները. Կալաս
Լարիջանիի սպանությունից հետո Իրանը կասետային ռումբերով հարվածել է Թել Ավիվին
Օրինազանց վարորդները հայտնաբերվել են, մեքենաները՝ տեղափոխվել պահպանվող հատուկ տարածք
Ռոմանոս Պետրոսյանը լուսանկարներ է հրապարակել ՀԷՑ-ի բաշխման ցանցի տրանսֆորմատորային ենթակայաններից
Ղարաբաղից տեղահանվածները պետք է կապեն իրենց ապագան Հայաստանի հետ
Մարմնամարզության տղամարդկանց հավաքականը տուն է վերադառնում
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է
Պետական արգելոցի ֆոտոթակարդները կրկին նկարահանել են կովկասյան ընձառյուծին
Արսեն Զախարյանի տրանսֆերային արժեքն աճել է
Լոնդոնից գնված հայկական եկեղեցու փեղկն ու Արշիլ Գորկու գրաֆիկական աշխատանքն առաջիկա օրերին կցուցադրվ...