ՆԱՏՕ-ն փորձում է խափանել Ուկրաինայի շուրջ խաղաղ բանակցությունները. Զախարովա
Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել է, որ ՆԱՏՕ-ի Ռազմական կոմիտեի նախագահ Ջուզեպպե Կավո Դրագոնեի խոսքերը Ռուսաստանի դեմ «նախազգուշացնող հարվածների» մասին ուղղված են Ուկրաինայի շուրջ խաղաղ գործընթացը վտանգելու նպատակին։ Զախարովան «Радио Sputnik»-ին տված հարցազրույցում ընդգծել է, որ այս հայտարարությունները հնչել են հենց այն պահին, երբ ակտիվացել էին խաղաղ կարգավորման շուրջ շփումները։
Զախարովայի խոսքով՝ Դրագոնեի հայտարարությունը ընդգծում է Արևմտյան Եվրոպայում «միլիտարիստական հիստերիայի» աճը, որը համընկնում է բանակցային գործընթացը խոչընդոտելու փորձերի հետ։ Նա նշել է, որ նման հայտարարությունների ակտիվ տարածումը նաև արևմտյան լրատվամիջոցներում, այդ թվում՝ «Financial Times»-ում, պատահական չէ և ծառայում է նույն նպատակին։
Ավելի վաղ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտտեն կարևոր էր գնահատել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և ԱՄՆ նախագահի հատուկ ներկայացուցիչ Ստիվեն Ուիտկոֆի բանակցությունները՝ հայտարարելով, որ դրանց արդյունքում խաղաղ գործընթացը ստացել է մեկնարկ։

















































Մունդիալ-2026․ մեկնարկն արդարացնո՞ւմ է սպասելիքները
«Ըսավ քուգդ բդի էղնի 120». նոր ձայնագրություն ընտրակաշառքի գործով«Ըսավ քուգդ բդի էղնի 120». նոր ձայն...
Քրոջը սպանած տղամարդուն բռնել են զոհի ձեռքերը պայուսակի մեջ քողարկելիս
ԱՄՆ Կոնգրեսում տեղի կունենա մամուլի ասուլիս Բաքվում հայ գերիների բանտարկության մասին
Ռեալը չի ցանկանում 70 մլն եվրո վճարել
Հայաստանը կներկայացվի աշխարհի խոշորագույն արևային էներգետիկ ցուցահանդեսում՝ Intersolar Europe 2026-ո...
Իրանը ներկայացուցիչ կունենա Լիբանանում հրադադարի մոնիտորինգի մեխանիզմում
Կապան Ֆեստ 2026․երաժշտության, արվեստի և մշակութային ժառանգության տոնը
ԱՄՆ-ն Լիբանանում ձգտում է կայուն հրադադարի․ Վենս
ՏՏ ոլորտի վարչական ռեգիստրի ictstat.am կայքը տեխնիկական խնդիրներ ունի. այդ ընթացքում հաշվետվություն ...