ԵՄ-ում համաձայնեցրել են ռուսական գազից հրաժարվելու ժամկետները
Եվրոպական միության խորհուրդը և Եվրախորհրդարանի ներկայացուցիչները դեկտեմբերի 3-ին համաձայնության են եկել ռուսական գազի ներմուծումից մինչև 2027 թվականը փուլային կերպով հրաժարվելու կանոնների շուրջ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին ասվում է ԵՄ խորհրդի տարածած հաղորդագրությունում։ Նշվում է, որ ռուսական բնական գազի ներմուծման փուլային դադարեցումը ԵՄ-ի REPowerEU «ճանապարհային քարտեզի» կենտրոնական տարրն է, որն ուղղված է «ռուսական էներգակիրներից կախվածության վերացմանը»։
«Մենք պետք է վերջ դնենք ռուսական գազից ԵՄ-ի կախվածությանը, և դրա մշտական արգելքը ԵՄ-ում կարևոր քայլ է ճիշտ ուղղությամբ.... Սա ցույց է տալիս մեր հանձնառությունը՝ ամրապնդելու մեր անվտանգությունը և ապահովելու մեր էներգակիրների անխափան մատակարարումը», - հաղորդագրությունում մեջբերվում է ԵՄ-ի խորհրդում նախագահող Դանիայի կլիմայի և էներգետիկայի նախարար Լարս Օգորի խոսքը։
Ինչպես բացատրում են Բրյուսելում, այս կանոնակարգն իրավաբանորեն պարտադիր է և սահմանում է ինչպես Ռուսաստանից հեղուկացված բնական գազի (ՀԲԳ), այնպես էլ խողովակաշարային գազի ներմուծման արգելք՝ համապատասխանաբար 2026 թ. վերջից և 2027 թ. աշնանից։
ԵՄ օրենսդիրները հաստատել են, որ ռուսական խողովակաշարային գազի և ՀԲԳ-ի ներմուծումը կարգելվի կանոնակարգի ուժի մեջ մտնելուց վեց շաբաթ անց. դրա հետ մեկտեղ գործող պայմանագրերի համար կպահպանվի անցումային ժամանակաշրջան։ Մինչև 2025 թ. հունիսի 17-ը կնքված կարճաժամկետ գազի մատակարարման պայմանագրերի համար ռուսական գազի ներմուծման արգելքն ուժի մեջ կմտնի 2026 թ. ապրիլի 25-ից՝ հեղուկացված բնական գազի համար և 2026 թ. հունիսի 17-ից՝ խողովակաշարային գազի համար։
ՀԲԳ-ի ներմուծման երկարաժամկետ պայմանագրերի համար արգելքն ուժի մեջ կմտնի 2027 թ. հունվարի 1-ից՝ պատժամիջոցների 19-րդ փաթեթին համապատասխան։ Խողովակաշարային գազի ներմուծման երկարաժամկետ պայմանագրերի համար արգելքն ուժի մեջ կմտնի 2027 թ. սեպտեմբերի 30-ին։
Եվրամիության օրենսդիրների նախնական համաձայնագիրն այժմ պետք է հաստատվի ԵՄ խորհրդի և Եվրոպական խորհրդարանի կողմից՝ նախքան դրա պաշտոնապես ընդունումը։

















































Մունդիալ-2026․ մեկնարկն արդարացնո՞ւմ է սպասելիքները
«Ըսավ քուգդ բդի էղնի 120». նոր ձայնագրություն ընտրակաշառքի գործով«Ըսավ քուգդ բդի էղնի 120». նոր ձայն...
Քրոջը սպանած տղամարդուն բռնել են զոհի ձեռքերը պայուսակի մեջ քողարկելիս
ԱՄՆ Կոնգրեսում տեղի կունենա մամուլի ասուլիս Բաքվում հայ գերիների բանտարկության մասին
Ռեալը չի ցանկանում 70 մլն եվրո վճարել
Հայաստանը կներկայացվի աշխարհի խոշորագույն արևային էներգետիկ ցուցահանդեսում՝ Intersolar Europe 2026-ո...
Իրանը ներկայացուցիչ կունենա Լիբանանում հրադադարի մոնիտորինգի մեխանիզմում
Կապան Ֆեստ 2026․երաժշտության, արվեստի և մշակութային ժառանգության տոնը
ԱՄՆ-ն Լիբանանում ձգտում է կայուն հրադադարի․ Վենս
ՏՏ ոլորտի վարչական ռեգիստրի ictstat.am կայքը տեխնիկական խնդիրներ ունի. այդ ընթացքում հաշվետվություն ...