Լիտվան և Բելառուսը միմյանց մեղադրում են օդային տարածքը խախտելու մեջ
Բելառուսի արտաքին գործերի նախարարությունը կանչել է Լիտվայի գործերի ժամանակավոր հավատարմատարին և հայտարարել, որ նախորդ օրը հյուսիսարևմտյան Գրոդնո քաղաքում ընկել է տեսախցիկով փոքր անօդաչու թռչող սարք։
Բելառուսի իշխանությունները պնդում են, որ դրանք «ծայրահեղական բնույթի տպագիր նյութեր» են նետել և անօդաչու թռչող սարքը արձակվել է Լիտվայի Կապչամյեստիս գյուղից, որը գտնվում է Լիտվայի, Լեհաստանի և Բելառուսի սահմանների հատման կետում, հաղորդում է BBC-ին։ Լիտվայի իշխանությունները հերքում են մեղադրանքները, թե հետախուզական դրոն են ուղարկել Բելառուսի տարածք։
Իր հերթին երկուշաբթի օրը Լիտվան Եվրոպական հանձնաժողովին տեղեկացրել է, որ Վիլնյուսի օդանավակայանը շաբաթ օրը կրկին ժամանակավորապես փակվել է մոտակայքում օդապարիկների առկայության պատճառով։ Լիտվայի իշխանությունները պնդում են, որ այդ օդապարիկները մաքսանենգների կողմից օգտագործվում են Լիտվա ծխախոտ ուղարկելու համար և Բելառուսի իշխանությունները աչք են փակում դրա վրա։

















































Մունդիալ-2026․ մեկնարկն արդարացնո՞ւմ է սպասելիքները
«Ըսավ քուգդ բդի էղնի 120». նոր ձայնագրություն ընտրակաշառքի գործով«Ըսավ քուգդ բդի էղնի 120». նոր ձայն...
Քրոջը սպանած տղամարդուն բռնել են զոհի ձեռքերը պայուսակի մեջ քողարկելիս
ԱՄՆ Կոնգրեսում տեղի կունենա մամուլի ասուլիս Բաքվում հայ գերիների բանտարկության մասին
Ռեալը չի ցանկանում 70 մլն եվրո վճարել
Հայաստանը կներկայացվի աշխարհի խոշորագույն արևային էներգետիկ ցուցահանդեսում՝ Intersolar Europe 2026-ո...
Իրանը ներկայացուցիչ կունենա Լիբանանում հրադադարի մոնիտորինգի մեխանիզմում
Կապան Ֆեստ 2026․երաժշտության, արվեստի և մշակութային ժառանգության տոնը
ԱՄՆ-ն Լիբանանում ձգտում է կայուն հրադադարի․ Վենս
ՏՏ ոլորտի վարչական ռեգիստրի ictstat.am կայքը տեխնիկական խնդիրներ ունի. այդ ընթացքում հաշվետվություն ...