Մերկ ամերիկուհիներն իրենց մարմնի վրա նկարված հագուստով մարզադահլիճ են այցելել՝ մարդկանց արձագանքը ստուգելու համար (տեսանյութ)
Ամերիկյան Բալթիմոր քաղաքում երկու կին ուշագրավ փորձարկում են իրականացրել: Կրելով միայն մարմնագույն ու առաջին հայացքից անտեսանելի վարտիքներ՝ նրանք հմուտ նկարիչների օգնությամբ մերկ մարմինները ծածկել են նկարված հագուստով ու այդպես գնացել մարզասրահ:
Ինչպես նշում է The Daily Mail կայքը, 30-ամյա Սառա Ռայլին ու Մարիա Լուչիոտին սկսել են անկաշկանդ շրջել տարածքով՝ այդպիսով փորձելով ստուգել մարզասրահի մյուս այցելուների արձագանքը:
Առաջին հայացքից տպավորություն է ստեղծվում, թե կանայք կրում են սպորտային լեգինսներ ու կրծկալներ, որոնք իրականում տաղանդավոր նկարիչների աշխատանքի արդյունք են:
Ի զարմանս կանանց՝ սկզբում մարզասրահում որևէ մեկը չի նկատել նրանց «հագուստի» առանձնահատկությունը: Դրանից հետո նրանք խնդրել են մարզչին ավելի ուշադիր զննել իրենց հագածը: Միայն դրանից հետո մարզիչը գլխի է ընկել, որ այդ ամենը բոդի արտի արդյունք է:


















































ԿԸՀ-ն իր ձեւով քննարկելու է «Մեր ձեւովի» հարցը
ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի առանձնատանը կից ապօրինի շինությունները ևս քանդվել են․ դատա...
Մի շարք հասցեներում լույս չի լինի
Միայն այն, որ ես 73 տարեկան եմ, չի նշանակում, որ ես պետք է դադարեմ սեքսով զբաղվել
Հնդկաստանի 1.4 միլիարդ բնակչության անունից խորին երախտագիտություն եմ հայտնում նախագահ Թրամփին. Մոդի
ՆԳՆ ոստիկանությունը հորդորում է զերծ մնալ երեխաների հուզական վիճակը խաթարող տեսանյութեր հրապարակելու...
Հայաստանի դպրոցների ավելի քան 80 տոկոսում նախատեսվում է ներդնել ԱԲ կրթական մոդուլներ
Պոլիտեխնիկի նախակրթարանում իրականացվում են բարեկարգման և արդիականացման աշխատանքներ
Երեւանում դպրոցներից մեկի ֆիզկուլտուրայի դահլիճում 11-ամյա երեխաները հրել և վայր են գցել համադասարան...
«Հանրամեդիա»․ Լրագրողների մի մասն ունի անպատժելիության կեղծ զգացողություն (տեսանյութ)