Ղազախստանում խուզարկություններ են անցկացվել Orda.kz-ի խմբագրությունում և պարբերականի գլխավոր խմբագրի տանը
Խուզարկություններ են ընթանում ղազախական Orda.kz պարբերականի հիմնադիր և գլխավոր խմբագիր Գուլնարա Բաժկենովայի Ալմաթիի բնակարանում, ինչպես նաև խմբագրությունում: Այս մասին հայտնել է պարբերականը և «Ազատություն» ռադիոկայանին հաստատել է քաղաքային ոստիկանության բաժանմունքը:
«Մենք չգիտենք, թե ով է կատարում քննչական գործողությունները, որ հոդվածով է հարուցվել քրեական գործը և ում նկատմամբ։ Խմբի ղեկավարը ոչ մի հարցի չի պատասխանում»,— հայտարարել է խմբագրության իրավաբան Օլգա Դիդենկոն։
Ոստիկանությունը հայտնել է, որ «ստացված հայտարարությունների» հիման վրա քրեական գործեր են հարուցվել «Օ. ռեսուրսի գլխավոր խմբագրի, քաղաքացի Բ.»-ի դեմ՝ «գիտակցաբար կեղծ տեղեկատվության բազմակի և միտումնավոր տարածման համար»։
Ոստիկանության տվյալներով՝ 2024 թվականի մեկ հրապարակում կեղծ տեղեկություններ է պարունակել կաշառք վերցնելիս իրավապահ մարմինների աշխատակցի ձերբակալման մասին, չնայած «այս միջադեպը երբեք տեղի չի ունեցել»։ Ոստիկանության վարչությունը հայտարարել է, որ մեկ այլ հոդված պարունակել է «գույքային վեճի ժամանակ պատճառված վնասի վերաբերյալ աղավաղված տվյալներ»։
Գուլնարա Բաժկենովան ղազախստանցի լրագրող և մեդիա մենեջեր է։ 2020 թվականին նա հիմնադրել է Orda.kz պարբերականը, որը լուսաբանում է երկրի և ամբողջ աշխարհի սոցիալ-քաղաքական իրավիճակը։
«Ազատություն ռադիոն» հիշեցնում է, որ 2025 թվականի սեպտեմբերի սկզբին Orda.kz-ը հայտնել էր Ղազախստանի արտաքին գործերի նախարար Մուրատ Նուրտլեուի ձերբակալության մասին։ Պարբերականի աղբյուրը պնդում է, որ ձերբակալվել են նաև գործարար Հաջի Հաջիևը և Ղազախստանի Ազգային անվտանգության կոմիտեի մի քանի բարձրաստիճան աշխատակիցներ։ Շուտով իշխանություններն հերքել են այդ տեղեկությունը։ Մի քանի օր անց Նուրտլեուն այցելեց Ղազախստանի խորհրդարան։ Սեպտեմբերի վերջին Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը նրան ազատել է պաշտոնից և նշանակել իր օգնական։

















































Մունդիալ-2026․ մեկնարկն արդարացնո՞ւմ է սպասելիքները
«Ըսավ քուգդ բդի էղնի 120». նոր ձայնագրություն ընտրակաշառքի գործով«Ըսավ քուգդ բդի էղնի 120». նոր ձայն...
Քրոջը սպանած տղամարդուն բռնել են զոհի ձեռքերը պայուսակի մեջ քողարկելիս
Ռեալը չի ցանկանում 70 մլն եվրո վճարել
Հայաստանը կներկայացվի աշխարհի խոշորագույն արևային էներգետիկ ցուցահանդեսում՝ Intersolar Europe 2026-ո...
ԱՄՆ Կոնգրեսում տեղի կունենա մամուլի ասուլիս Բաքվում հայ գերիների բանտարկության մասին
Իրանը ներկայացուցիչ կունենա Լիբանանում հրադադարի մոնիտորինգի մեխանիզմում
Կապան Ֆեստ 2026․երաժշտության, արվեստի և մշակութային ժառանգության տոնը
ԱՄՆ-ն Լիբանանում ձգտում է կայուն հրադադարի․ Վենս
ՏՏ ոլորտի վարչական ռեգիստրի ictstat.am կայքը տեխնիկական խնդիրներ ունի. այդ ընթացքում հաշվետվություն ...