Ծիծաղելի է ասել, որ Ադրբեջանը ժողովրդավար է. ABC Ավստրալիա (տեսանյութ)
ABC Ավստրալիա հեռուստաալիքի Media Watch վերլուծական հաղորդման եթերում անդրադարձ է եղել Ադրբեջանին` հեգնելով Բաքվի ժողովրդավարության վերաբերյալ The West Australian պարբերականի հրապարակումը, որում նշվում է, թե Ադրբեջանը ձգտում է ժողովրդավար ապագայի:
Հաղորդավար Փոլ Բերրին սարկազմով է խոսել Ադրբեջանի իշխանությունների մասին. «Ծիծաղելի է ասել, որ Ադրբեջանը ժողովրդավարությունն ընդլայնող երկրի է: Ամենատարօրինակն այստեղ այն է, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը այնքան պոպուլյար է, որ 2013-ին երրորդ ժամկետով նախագահ է ընտրվել՝ ընտրությունների սկսվելուց առաջ»:
Հեռուստաալիքը պատմել է նաեւ Ադրբեջանում ընդդիմադիրների ձերբակալությունների, լրագրողների, քաղաքացիական ակտիվիստների հետապնդումների, դիկտատուրայի եւ Ալիեւների ձեռքում ամբողջ իշխանության կենտրոնացման մասին:
Ուշադրության կենտրոնում են հայտնվել նաեւ միջազգային մասշտաբով կոռուպցիոն սկանդալները, որոնցում նաեւ Բաքվի չինովնիկների անուններն են շրջանառվում:
Նշվում է նաեւ, որ The West Australian պարբերականն Ադրբեջանին գովերգող հոդված է գրել Արեւմտյան Ավստրալիա նահանգում Ադրբեջանի հյուպատոսության ջանքերով:


















































Աշխատող ծնողների համար սահմանվում է «ծնողական ժամ»
Մինիոնները վերադառնում են
Ինչպիսի եղանակ է սպասվում այսօր
Դրամն արժևորվում է՝ գները դրամով թանկանում․ ինչո՞ւ
Ավինյանը բացում է հին պայմանագրերի դարակները․ Ծառուկյանի «Մուլտի Ուելնեսին» մեկ ամիս ժամանակ է տրվել
Մունդիալ-2026․ մեկնարկն արդարացնո՞ւմ է սպասելիքները
Էլեկտրաէներգիայի անջատումներ Երևանի 8 վարչական շրջաններում և 9 մարզերում
ԲՀԿ-ն դիմել է ՍԴ՝ վիճարկելու ընտրությունների արդյունքները
ՀՀ-ում կացության կարգավիճակ ստանալու գործընթացի շրջանակում մատուցվող ծառայությունները կթվայնացվեն
Եթե քաղաքացին 2026-ին օգտվել է ատամնաբուժական ծառայությունից, 2027-ին կարո՞ղ է ստանալ սոցիալական ծախ...