Հայաստան ներմուծված սառեցված հավամթերքի շուկայում հայտնաբերվել են վտանգավոր նյութեր
Հերթական անգամ հանրային վերահսկողության արդյունքում հայտնաբերվել են խախտումներ: Այս անգամ ուսումնասիրվել է սառեցված հավամթերքի շուկան, լրագրողների հետ հանդիպմանն ասաց «Իրազեկ և պաշտպանված սպառող» հկ նախագահ Բաբկեն Պիպոյանը:
««Հետք» էլեկտրոնային պարբերականի կողմից ներկայացված՝ սառեցված հավամթերքի շուկայում գրանցված խախտումների հետքերով ենք գնացել և հերթական ցավալի պատկերն ենք արձանագրել: Ուսումնասիրության համար ընտրված 9 նմուշներից սննդում օգտագործման համար պիտանի են միայն 4-ը, 5 նմուշ սննդի համար պիտանի չէ: Հայտնաբերվել են խախտումներ ինչպես մանրէաբանական ցուցանիշների մասով, այնպես էլ գրեթե բոլոր հավերը ունեցել են մակնշման հետ կապված խնդիրներ: Հավերի մեջ նկատվել են հակաբիոտիկների մնացորդներ, ինչպես լևոմիցետինի, այնպես էլ տետրացիկլինի խմբի անտիբիոտիկներ են հայտնաբերվել»,-ասաց Բաբկեն Պիպոյանը:
Նրա խոսքով՝ նշված խախտումներն արձանագրվել են բացառապես Հայաստան ներմուծված և սառեցված հավամթերքի շուկայում, ինչպես Ռուսաստանից, այնպես էլ Բրազիլիայից ներմուծված հավամթերքում է հայտնաբերվել:
Տեղական հավի մսում նման վտանգավոր հավելումներ, ըստ Պիպոյանի, չեն հայտնաբերվել չեն էլ կարող լինել գործնականում: Բայց այս ուսումնասիրությունը լուրջ հիմք է վերահսկող մարմնի համար շուկայում փորձաքննություն անցկացնել:
«Եթե իրացման ցանցում պետական վերահսկողություն արվեր, այդ խախտումները կնկատվեին: Ամենամեծ խնդիրներից մյուսն էլ այն է, որ լիազոր մարմինը՝ ՍԱՊԾ-ն արդեն չի էլ արձագանքում, գոնե ձև համար գալիս հայտարարում էին՝ մենք կվերահսկենք։ Երկու օր է՝ լիազոր մարմնի պաշտոնական կայքում որևէ հայտարարություն վտանգավոր մթերքի մասով չկա: Ի վերջո գործադիր իշխանության բոլոր օղակները պետք է հասկանան, որ բառացիորեն մարդկանց առողջության հետ կապված լինում են խնդիրներ։ Հակաբիոտիկը, կարող է ՍԱՊԾ-ում չեն հասկանում՝ ինչ է, բայց չեմ կարծում, որ Առողջապահության նախարարությունում էլ չեն հասկանում: Բառացիորեն ամեն օր վտանգվում է մարդկանց կյանքը, առողջությունը»,-ասաց Բաբկեն Պիպոյանը:
Պիպոյանի խոսքով՝ հատկապես Երևան քաղաքում հավի սպառման ծավալներն ավելացել են ցածր գնի հաշվին և որպես փոխարինող ավելի թանկ վաճառվող տավարի, խոզի ու գառան մսի: Եթե պետական վերահսկողությունը գրեթե բացակայում է, ապա Պիպոյանի կարծիքով մնում է ապավինել հանրային իրազեկվածության բարձրացմանը:
«Այդ ապրանքն այդ վտանգներով ներմուծվել է ՀՀ տարածք ՝ անցնելով պետական վերահսկողություն, հիմա պետական վերահսկողության վրա սրանից հետո հույս դնել չի կարելի, որովհետև «դիժուրնի» հայտարարություն՝ հետևից գնալ, ինչ են պատրաստվում անել՝ չկա»,-ասաց Պիպոյանը:
Նա նաև հիշեցրեց հոկտեմբերի վերջին ՏՄՊՊՀ ուսումնասիրությունը կաթնամթերքի շուկայում հայտնաբերված բազմաթիվ կեղծված մթերքների մասին և փաստեց, որ այդ ժամանակ էլ լիազոր մարմնից համապատասխան քայլեր չարվեցին:
«Ստացել եմ տեղեկություն, որ մինչ օրս գրավոր պատասխան ՍԱՊԾ-ն չի տվել ՏՄՊՊՀ-ին: Խտացրած կաթ, հալած պանիր, թթվասեր. այս մթերքներում կեղծված ապրանքները շարունակվում են վաճառվել շուկաներում: Գնացեք իրացման ցանցում գործ արեք, որովհետև Ամանորից առաջ վտանգ ունենք»,-ասաց Բաբկեն Պիպոյանը:


















































ԿԸՀ-ն իր ձեւով քննարկելու է «Մեր ձեւովի» հարցը
ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի առանձնատանը կից ապօրինի շինությունները ևս քանդվել են․ դատա...
Մի շարք հասցեներում լույս չի լինի
Միայն այն, որ ես 73 տարեկան եմ, չի նշանակում, որ ես պետք է դադարեմ սեքսով զբաղվել
Հնդկաստանի 1.4 միլիարդ բնակչության անունից խորին երախտագիտություն եմ հայտնում նախագահ Թրամփին. Մոդի
ՆԳՆ ոստիկանությունը հորդորում է զերծ մնալ երեխաների հուզական վիճակը խաթարող տեսանյութեր հրապարակելու...
Հայաստանի դպրոցների ավելի քան 80 տոկոսում նախատեսվում է ներդնել ԱԲ կրթական մոդուլներ
Պոլիտեխնիկի նախակրթարանում իրականացվում են բարեկարգման և արդիականացման աշխատանքներ
Երեւանում դպրոցներից մեկի ֆիզկուլտուրայի դահլիճում 11-ամյա երեխաները հրել և վայր են գցել համադասարան...
«Հանրամեդիա»․ Լրագրողների մի մասն ունի անպատժելիության կեղծ զգացողություն (տեսանյութ)