Թուրքիայում ձերբակալել են Գյուլենի ազգականին
Անկարայի ոստիկանությունը ձերբակալել է Սալեմ Գյուլենին՝ 2016 թվականի հուլիսին Թուրքիայում պետական հեղաշրջման փորձը կազմակերպելու համար մեղադրվող թուրք կրոնական քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենի ազգականին: Այս մասին հայտնում է թուրքական NTV հեռուստաալիքը:
Հիշեցնենք, որ օրեր առաջ թուրք կրոնական քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենը եգիպտական El-Yevm 7 պարբերականին տված հարցազրույցում հայտնել է, որ Թուրքիայի ընդդիմադիր գործիչների մի մասն իրականում աջակցում է նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին:
Գյուլենը ևս մեկ անգամ ընդգծել է, որ եթե ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը որոշում կայացնի արտահանձնել իրեն Թուրքիային, ինքը չի փախչի:
ԱՄՆ Փենսիլվանիա նահանգում բնակվող թուրք կրոնական քարոզիչը նաև նշել է, որ նա առաջարկել է Էրդողանին իր՝ հեղաշրջման փորձին առնչություն ունենալու հարցը քննել միջազգային անկողմնակալ որևէ կառույցի միջոցով, սակայն Էրդողանը չի ընդունել այդ առաջարկը:


















































Աշխատող ծնողների համար սահմանվում է «ծնողական ժամ»
Մինիոնները վերադառնում են
Ինչպիսի եղանակ է սպասվում այսօր
Դրամն արժևորվում է՝ գները դրամով թանկանում․ ինչո՞ւ
Ավինյանը բացում է հին պայմանագրերի դարակները․ Ծառուկյանի «Մուլտի Ուելնեսին» մեկ ամիս ժամանակ է տրվել
Մունդիալ-2026․ մեկնարկն արդարացնո՞ւմ է սպասելիքները
Էլեկտրաէներգիայի անջատումներ Երևանի 8 վարչական շրջաններում և 9 մարզերում
ԲՀԿ-ն դիմել է ՍԴ՝ վիճարկելու ընտրությունների արդյունքները
ՀՀ-ում կացության կարգավիճակ ստանալու գործընթացի շրջանակում մատուցվող ծառայությունները կթվայնացվեն
Եթե քաղաքացին 2026-ին օգտվել է ատամնաբուժական ծառայությունից, 2027-ին կարո՞ղ է ստանալ սոցիալական ծախ...