Կառավարությունը հաստատել է Վանաձորի Հ․Թումանյանի անվան պետական համալսարանի ռեկտորի ընտրության արդյունքները
ՀՀ կառավարության այսօրվա նիստում հաստատվել են «Վանաձորի Հ․ Թումանյանի անվան պետական համալսարան» հիմնադրամի ռեկտորի ընտրության արդյունքները։ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, զեկուցելով հարցը, տեղեկացրել է՝ ռեկտորի ընտրությունը կատարվել է բարձրագույն կրթության և գիտության ոլորտը կարգավորող նախորդ օրենքի շրջանակում:
Վանաձորի պետական համալսարանի ռեկտորի թափուր պաշտոնի մրցույթը տեղի է ունեցել 2025 թվականի հոկտեմբերի 7-ին. հոգաբարձուների խորհրդի նիստում, գաղտնի քվեարկությամբ, մանկավարժական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Արմեն Ծատուրյանն ընտրվել է ռեկտոր՝ 5 տարի ժամկետով: Նա երկար տարիներ եղել է Վանաձորի բնագիտամաթեմատիկական դպրոցի տնօրենը։
Արմեն Ծատուրյանը շնորհակալություն է հայտնել վստահության համար՝ ընդգծելով, որ ներդնելու է բոլոր ջանքերը Վանաձորի Հովհաննես Թումանյանի անվան պետական համալսարանի աշխատանքները լավարկելու համար՝ առանձնակի ուշադրություն դարձնելով կրթության որակին և վերջնարդյունքին՝ բարձրագույն կրթության բարեփոխումների օրակարգին համահունչ։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է ռեկտորին՝ մաղթելով նրան արդյունավետ աշխատանք։


















































Վիճակագրություն․ ի՞նչ փոփոխություններ է կրել ՀՀ ապրանքաշրջանառությունը տարբեր երկրների հետ
4 մլրդ դոլարի ներդրում․ Հրազդանում բացվել է Firebird-ի ԱԲ կենտրոնը
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Հայաստանում ամառային հանգիստը որքանո՞վ է հասանելի միջին ընտանիքին
Երբ Իրանը գալիս է մեր բանակցողների մոտ, նրանք խոսում են միայն կանխիկի մասին. Ուոլց
Վանաձորի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի պահանջները
Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
Գեղարքունիքի մարզում կասեցվել է գազավորված ըմպելիքների արտադրամասի գործունեությունը․ ՍԱՏՄ
Գազամատակարարման ընդհատումներ Մասիս քաղաքի մի շարք հասցեներում