Մխիթարյանն արդեն լեգենդ է դարձել. Թինա Կանդելակի
Դեկտեմբերի 5-ին ռուսական «Матч ТВ» մարզական հեռուստաալիքը եթեր կհեռարձակի Հայաստանի ազգային հավաքականի ավագ և անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի մասին վավերագրական ֆիլմը: Ֆիլմում Մխիթարյանը խոսում է իր, Անգլիայի Պրեմիեր-լիգայի, «Մանչեսթեր Յունայթեդի» և ռուսական ֆուտբոլի մասին:
«Շատ ուրախ եմ, որ մեզ հաջողվել է Հենրիխի մասին նյութ պատրաստել: Առանձին շնորհակալություն եմ ցանկանում հայտնել Հենրիխի քրոջը՝ Մոնիկային և «Մանչեսթեր Յունայթեդին»՝ նկարահանումների կազմակերպման և օժանդակության համար», ասել է «Матч ТВ»-ի հաղորդավարներ Նոբել Առուստամյանը:
«Միխայիլն ու Նոբելը պատրաստել են բացառիկ և զգացմունքային նյութ՝ 21-րդ դարում ամենահայտնի հայ ֆուտբոլիստներից մեկի մասին: Մխիթարյանն արդեն լեգենդ է դարձել և մենք ցանկանում ենք նրա պատմությունը ձեզ ներկայացնել», ասել է հեռուստաալիքի գլխավոր պրոդյուսեր Թինա Կանդելակին:
Հիշեցնենք, որ Թինա Կանդելակին մի քանի անգամ արդեն անդրադարձել է Մխիթարյանին և նրա խաղին` նշելով, որ ինքը Մխիթարյանի երկրպագուն է: Նա հրապարակել էր Հենրիխի լուսանկարը՝ Պարույր Սևակի՝ «Մենք քիչ ենք, սակայն մեզ հայ են ասում» բանաստեղծությամբ: Ավելի վաղ «Սանդեռլենդ»-«Մանչեսթեր Յունայթեդ» խաղից հետո, հաղորդավարուհին արձագանքել էր նաև Հենրիխ Մխիթարյանի հերթական հաջողությանը՝ գրելով. «Գենրիխ ջան, ես քո ցավը տանեմ, ապրես, բալա»:


















































Աշխատող ծնողների համար սահմանվում է «ծնողական ժամ»
Մինիոնները վերադառնում են
Ինչպիսի եղանակ է սպասվում այսօր
Դրամն արժևորվում է՝ գները դրամով թանկանում․ ինչո՞ւ
Ավինյանը բացում է հին պայմանագրերի դարակները․ Ծառուկյանի «Մուլտի Ուելնեսին» մեկ ամիս ժամանակ է տրվել
Մունդիալ-2026․ մեկնարկն արդարացնո՞ւմ է սպասելիքները
Էլեկտրաէներգիայի անջատումներ Երևանի 8 վարչական շրջաններում և 9 մարզերում
ԲՀԿ-ն դիմել է ՍԴ՝ վիճարկելու ընտրությունների արդյունքները
ՀՀ-ում կացության կարգավիճակ ստանալու գործընթացի շրջանակում մատուցվող ծառայությունները կթվայնացվեն
Եթե քաղաքացին 2026-ին օգտվել է ատամնաբուժական ծառայությունից, 2027-ին կարո՞ղ է ստանալ սոցիալական ծախ...