11 տարեկան Դաշային քնեցրել են ու տեղափոխել Երեւանի կենդանաբանական այգի
«Էլիտ Շանթ» ՍՊԸ-ի տնօրինությունը, տեղեկանալով ՀՀ ԲՆ բնապահպանության եւ ընդերքի տեսչական մարմնի եւ Վայրի բնության եւ մշակութային արժեքների պահպանության հիմնադրամի հետ համագործակցության շրջանակներում անազատության մեջ պահվող արջերին առավել բարվոք պայմաններով տարածք տեղափոխելու գործընթացի մասին, դիմել էր Բնապահպանության եւ ընդերքի տեսչական մարմնին, ընկերությանը պատկանող Երեւան քաղաքի Ջանիբեկյան փողոցի թիվ 2 հասցեում գտնվող ռեստորանային համալիրի տարածքում պահվող արջը տեղափոխելու խնդրանքով։
Նախարարությունից NEWS.am-ին հայտնում են, որ դեկտեմբերի 4-ին՝ ժամը 11.00-ին, Բնապահպանության եւ ընդերքի տեսչական մարմնի, Վայրի բնության եւ մշակութային արժեքների պահպանության հիմնադրամի եւ «ԷԼԻՏ ՇԱՆԹ» ՍՊԸ-ի եռակողմ համաձայնությամբ, Կենդանաբանական այգու համապատասխան մասնագետները, արջին նախապես քնեցնելով, ՀՀ ԱԻՆ աշխատակիցների աջակցությամբ 11 տարեկան Դաշա անունը կրող արջին տեղափոխեցին Երեւանի կենդանաբանական այգի, որտեղ արջը կմնա մինչ կարանտինային շրջանի ավարտը, ինչից հետո մասնագետները կորոշեն նրա հետագա ճակատագիրը։
Հիշեցնենք, որ Տեսչական մարմնի Երեւանի տարածքային ստորաբաժանման աշխատակիցների կատարած շրջայցի արդյունքում պարզվել էր, որ «ԷԼԻՏ ՇԱՆԹ» ՍՊԸ-ի տարածքում գտնվող արջի պահման պայմանները համապատասխանում են ՀՀ կառավարության 26 հունիսի 2009 թվականի N 725-Ն որոշմամբ սահմանված պահանջներին։
Լուրեր Հայաստանից - NEWS.am


















































ԿԸՀ-ն իր ձեւով քննարկելու է «Մեր ձեւովի» հարցը
ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի առանձնատանը կից ապօրինի շինությունները ևս քանդվել են․ դատա...
Մի շարք հասցեներում լույս չի լինի
Միայն այն, որ ես 73 տարեկան եմ, չի նշանակում, որ ես պետք է դադարեմ սեքսով զբաղվել
Հնդկաստանի 1.4 միլիարդ բնակչության անունից խորին երախտագիտություն եմ հայտնում նախագահ Թրամփին. Մոդի
ՆԳՆ ոստիկանությունը հորդորում է զերծ մնալ երեխաների հուզական վիճակը խաթարող տեսանյութեր հրապարակելու...
Հայաստանի դպրոցների ավելի քան 80 տոկոսում նախատեսվում է ներդնել ԱԲ կրթական մոդուլներ
Պոլիտեխնիկի նախակրթարանում իրականացվում են բարեկարգման և արդիականացման աշխատանքներ
Երեւանում դպրոցներից մեկի ֆիզկուլտուրայի դահլիճում 11-ամյա երեխաները հրել և վայր են գցել համադասարան...
«Հանրամեդիա»․ Լրագրողների մի մասն ունի անպատժելիության կեղծ զգացողություն (տեսանյութ)