Կաթնամթերքի արտադրության ծավալները նվազել են
«Հայաստանում կաթնամթերքի արտադրության ծավալներն այս տարվա տասն ամիսների արդյունքներով նվազել են: Ըստ ՀՀ ազգային վիճակագրական ծառայության տվյալների՝ հունվար-հոկտեմբեր ամիսներին պանրի արտադրության ծավալները նվազել են 16.9, թթվասերինը՝ 20.1, մածունինը` 0.4, իսկ կաթնաշոռինը` 12 տոկոսով: Իսկ ահա կաթի արտադրության ծավալներն այս տարվա տասն ամիսներին ոչ միայն չեն նվազել, այլև դեռ մի բան էլ մի փոքր՝ 0.5 տոկոսով, ավելացել են: Ոլորտի մասնագետներից մի քանիսը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում ասացին, որ կաթնամթերքի արտադրության ծավալների անկումը պայմանավորված է կաթնատվության կրճատման հետ, ինչն իր հերթին անբարենպաստ բնակլիմայական պայմանների արդյունք է: Սակայն հետաքրքիրն այն է, որ ի տարբերություն կաթնամթերքի՝ կաթի արտադրության պաշտոնական թվերով անկում չի արձանագրվել»,-գրում է թերթը:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:


















































ԿԸՀ-ն իր ձեւով քննարկելու է «Մեր ձեւովի» հարցը
ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի առանձնատանը կից ապօրինի շինությունները ևս քանդվել են․ դատա...
Մի շարք հասցեներում լույս չի լինի
Միայն այն, որ ես 73 տարեկան եմ, չի նշանակում, որ ես պետք է դադարեմ սեքսով զբաղվել
Հնդկաստանի 1.4 միլիարդ բնակչության անունից խորին երախտագիտություն եմ հայտնում նախագահ Թրամփին. Մոդի
ՆԳՆ ոստիկանությունը հորդորում է զերծ մնալ երեխաների հուզական վիճակը խաթարող տեսանյութեր հրապարակելու...
Հայաստանի դպրոցների ավելի քան 80 տոկոսում նախատեսվում է ներդնել ԱԲ կրթական մոդուլներ
Պոլիտեխնիկի նախակրթարանում իրականացվում են բարեկարգման և արդիականացման աշխատանքներ
Երեւանում դպրոցներից մեկի ֆիզկուլտուրայի դահլիճում 11-ամյա երեխաները հրել և վայր են գցել համադասարան...
«Հանրամեդիա»․ Լրագրողների մի մասն ունի անպատժելիության կեղծ զգացողություն (տեսանյութ)