Բաժնետոմսերի վաճառքից առաջ ՀԷՑ-ի կորուստների ցուցանիշը հասել էր 13 տոկոսի
«Երբ 2015 թվականին «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության սեփականատերը փոխվեց, և ռուսական «Ռաո» ընկերության բաժնետոմսերի սեփականատերը դարձավ ռուսաստանահայ միլիարդատեր Սամվել Կարապետյանը, և ՀԷՑ-ը դարձավ «Տաշիր գրուպի» մաս, հարցերի հարցն այն էր, թե արդյո՞ք նոր սեփականատերը կկարողանա նվազեցնել էլէներգիայի կորուստները: Հիշեցնենք, որ բաժնետոմսերի վաճառքից առաջ ՀԷՑ-ի կորուստների ցուցանիշը հասել էր 13 տոկոսի:
«Ժողովուրդ» օրաթերթը պաշտոնական փաստաթղթերից տեղեկացավ, որ այս տարվա 9 ամիսների արդյունքներով «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության կորուստները կազմել են 8,8 տոկոս: Սա, նկատենք, որ աննախադեպ ցուցանիշ է: Կարող ենք արձանագրել, որ այսպիսով ՀԷՑ-ի եկամուտները, օրինակ, 2015 թվականի համեմատ ավելացել են մոտ 10 միլիոն դոլարով: Ի դեպ, հենց վնասների մեծ լինելու պատճառով էր, որ 2009-ից 2015 թվականներին ՀԷՑ-ի նախկին տնօրինությունը երեք անգամ էլէներգիայի սակագինը բարձրացնելու պահանջ ներկայացրեց: Փաստորեն, արդեն իսկ կարող ենք արձանագրել, որ սեփականատիրոջ փոփոխությունն իր արդյունքը տվել է: Հարկ է նկատել, որ էլէներգիայի բաշխմամբ զբաղվող ընկերությունների կորուստի միջազգային ընդունված առավելագույն չափանիշը մոտ 7 տոկոս է: Այսինքն՝ ՀԷՑ-ին մի փոքր է մնում այդ ցուցանիշին հասնելու համար»,-գրում է թերթը:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:


















































ԿԸՀ-ն իր ձեւով քննարկելու է «Մեր ձեւովի» հարցը
ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի առանձնատանը կից ապօրինի շինությունները ևս քանդվել են․ դատա...
Մի շարք հասցեներում լույս չի լինի
Միայն այն, որ ես 73 տարեկան եմ, չի նշանակում, որ ես պետք է դադարեմ սեքսով զբաղվել
Հնդկաստանի 1.4 միլիարդ բնակչության անունից խորին երախտագիտություն եմ հայտնում նախագահ Թրամփին. Մոդի
ՆԳՆ ոստիկանությունը հորդորում է զերծ մնալ երեխաների հուզական վիճակը խաթարող տեսանյութեր հրապարակելու...
Հայաստանի դպրոցների ավելի քան 80 տոկոսում նախատեսվում է ներդնել ԱԲ կրթական մոդուլներ
Պոլիտեխնիկի նախակրթարանում իրականացվում են բարեկարգման և արդիականացման աշխատանքներ
Երեւանում դպրոցներից մեկի ֆիզկուլտուրայի դահլիճում 11-ամյա երեխաները հրել և վայր են գցել համադասարան...
«Հանրամեդիա»․ Լրագրողների մի մասն ունի անպատժելիության կեղծ զգացողություն (տեսանյութ)