«Հեսա էս երկրում ոչ մի հայ չի մնա, սաղ պարսիկ եւ չինացի կլինեն». ո՞վ է թեժացնում «լացուկոծը»
«Առավոտ» թերթն իր խմբագրականում գրում է. «Ինչու եմ ես գերադասում «համացանցային» տաքսին սովորականից, առավել եւս՝ պատահականից: Նախեւառաջ այն պատճառով, որ վարորդներն այդ տաքսիներում լռում են՝ բացի «բարեւից» եւ «ցտեսությունից», էլ ոչ մի բառ չեն ասում: Ենթադրում եմ, որ այդ մարդիկ նույնպես, ինչպես եւ ՀՀ գրեթե բոլոր քաղաքացիները, խնդիրներ ունեն, դժգոհ են իրենց ցածր եկամուտներից, օլիգարխներից, իշխանություններից եւ այլն: Պարզապես այդ վարորդները գերադասում են (կամ ցուցում ունեն) իրենց զուսպ եւ արժանապատիվ պահելու:
Եթե դուք նստում եք «սովորական» տաքսի, ապա գրեթե պարտադիր է, որ վարորդն արտասանի հետեւյալ նախադասությունից որեւէ մեկը՝ «հեսա էս երկրում ոչ մի հայ չի մնա, սաղ պարսիկ եւ չինացի կլինեն», «արա, էլի բռնին՝ ամեն ինչ թանկացրին», «գոնե հույս կա՞, որ լավ կլինի»: Եթե դուք «տոն տաք» այս խոսակցությանը եւ նույնպես սկսեք «վայ-վույ» անել, ապա վստահ եղեք՝ տաքսիստն ամբողջ երթուղու ընթացքում ձեզ կպատմի զանազան ֆանտաստիկ դրվագներ Հայաստանի նորագույն պատմությունից՝ սկսած նրանից, որ «Լեւոնը սաղ զավոդները փակեց եւ ստանոկները լոմի գնով ծախեց Պարսկաստան»:
Ես որեւէ ձեւով չեմ արձագանքում այդ տրտունջներին՝ որեւէ իմաստ չեմ տեսնում բանավիճելու ընդհանրապես, առավել եւս զրույցի բռնվելու տեղեկացվածության եւ նախապաշարումների այդ աստիճանն ունեցող մարդկանց հետ: Քաղաքական, հասարակական գործիչներն այդ խոսակցություններին «տոն են տալիս», որովհետեւ այդ քաղաքացիներն իրենց ընտրողներն են, իրենց պոտենցիալ համակիրները, եւ նրանք խնդիր ունեն ոչ թե կրթելու կամ ճշմարտությունը բացատրելու, այլ հակառակը՝ փորձում են թեժացնել նախապաշարումների կրակը:
Վերջերս Բրայան Թրեյսիի մոտ կարդացի՝ «ցանկացած քաղաքական դեմագոգիայի հիմքում դրված է նախանձը»: Իսկապես՝ եթե ես չեմ լցվում նախանձով, տեսնելով, ասենք, ներկա կամ նախկին վարչապետների դղյակները, ապա ինձ շատ դժվար կլինի քաղաքական մանիպուլյացիայի ենթարկել:
Միանգամից հստակեցնեմ՝ խոսքը քաղքենիական տրտունջների եւ նվնվոցների մասին է, ոչ թե կազմակերպված քաղաքական եւ հասարակական բողոքի (իհարկե՝ եթե այդ բողոքը խաղաղ է, անզեն): Կարեւոր չէ, թե ինչի համար են մարդիկ նման ակցիաներով պայքարում՝ թեկուզ «գիտության միջոցով» բանակից ազատվելու համար: Կամ թեկուզ իշխանափոխության համար:
Բոլոր դեպքերում նման ակցիաները ողջունելի են, որովհետեւ ցույց են տալիս, որ մարդիկ, քաղաքացիներն անտարբեր չեն եւ փորձում են այնպես անել, որ իրենց ձայնը հասանելի լինի ողջ հասարակությանը: Իսկ առօրյա լացուկոծը կար կոմունիստների ժամանակ, կար ՀՀՇ-ի ժամանակ, կա այսօր եւ կլինի միշտ: Պարզապես պետք չէ այն ներմուծել քաղաքական դիսկուրսի մեջ»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում


















































ԿԸՀ-ն իր ձեւով քննարկելու է «Մեր ձեւովի» հարցը
ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի առանձնատանը կից ապօրինի շինությունները ևս քանդվել են․ դատա...
Մի շարք հասցեներում լույս չի լինի
Միայն այն, որ ես 73 տարեկան եմ, չի նշանակում, որ ես պետք է դադարեմ սեքսով զբաղվել
Հնդկաստանի 1.4 միլիարդ բնակչության անունից խորին երախտագիտություն եմ հայտնում նախագահ Թրամփին. Մոդի
ՆԳՆ ոստիկանությունը հորդորում է զերծ մնալ երեխաների հուզական վիճակը խաթարող տեսանյութեր հրապարակելու...
Հայաստանի դպրոցների ավելի քան 80 տոկոսում նախատեսվում է ներդնել ԱԲ կրթական մոդուլներ
Պոլիտեխնիկի նախակրթարանում իրականացվում են բարեկարգման և արդիականացման աշխատանքներ
Երեւանում դպրոցներից մեկի ֆիզկուլտուրայի դահլիճում 11-ամյա երեխաները հրել և վայր են գցել համադասարան...
«Հանրամեդիա»․ Լրագրողների մի մասն ունի անպատժելիության կեղծ զգացողություն (տեսանյութ)