«Մենք ընտրել ենք 10 ծրագիր, սակայն դրանք կխթանեն շատ այլ լավ ծրագրեր». Պյոտր Սվիտալսկի
«Համայնքային զարգացում սոցիալական ձեռնարկատիրության միջոցով» ծրագրի միջոցով մենք ցանկացել ենք խթանել Հայաստանում սոցիալական ձեռնարկատիրության գաղափարը: Այս մասին, այսօր՝ դեկտեմբերի 4-ին, Սոցիալական ձեռնարկատիրությունը ՀՀ-ում» խորագրով համաժողովի ժամանակ նշել է Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին:
Համաժողովի ժամանակ ամփոփվել են «Համայնքային զարգացում սոցիալական ձեռնարկատիրության միջոցով» ծրագրի արդյունքներն ու քաղած դասերը: Ծրագիրն իրականացվել է Եվրոպական միության ֆինանսավորմամբ եւ Ավստրիական զարգացման գործակալության համաֆինանսավորմամբ:
Ողջունելով ներկաներին, ՏԿԶ փոխնախարարը կարեւորել է այս նախաձեռնությունը, նշելով, որ ծրագրի հիմքում դրված` փոքր ազդեցությամբ համայնքն ավելի լուսավոր դարձնելու գաղափարն իր արդյունքներն արդեն տվել է:
Ծրագրի շրջանակում ՀՀ 6 մարզում ստեղծվել եւ գործարկվել են 10 սոցիալական ձեռնարկություններ` նպաստելով համայնքների զարգացմանը:
Իր հերթին Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին հույս է հայտնել, որ այս ամփոփիչ համաժողովը կլինի ոչ թե ավարտը, այլ նոր նախաձեռնությունների սկիզբը: «Այս ծրագրի միջոցով մենք ցանկացել ենք խթանել Հայաստանում սոցիալական ձեռնարկատիրության գաղափարը եւ ուրախ ենք, որ այսպիսի հրաշալի աշխատանք է տարվել: Մենք ընտրել ենք 10 ծրագիր, սակայն դրանք կխթանեն շատ այլ լավ ծրագրեր»,-նշել է Պյոտր Սվիտալսկին:
Համաժողովին մասնակցել են ոլորտի շուրջ 120 դերակատարներ` պետական կառույցների, միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ, սոցիալական ձեռնարկատերեր, փորձագետներ, սոցիալական ստարտափեր, համայնքային խմբեր, ինչը հնարավորություն է ստեղծել սոցիալական ձեռնարկատիրության ու համայնքային զարգացման ոլորտիներ կայացուցիչներին հանդիպելու, համագործակցության եզրեր փնտրելու եւ ոլորտի հետագա զարգացմանն ուղղված առաջարկություններ մշակելու:
Համաժողովն իր մեջ ներառում է նաեւ թեմատիկ քննարկումներ:
Համաժողովի շրջանակում կազմակերպվել էր տոնավաճառ, որտեղ ցուցադրվել են մարզերում գործող շուրջ 20 ձեռնարկատերերի արտադրանք:


















































ԿԸՀ-ն իր ձեւով քննարկելու է «Մեր ձեւովի» հարցը
ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի առանձնատանը կից ապօրինի շինությունները ևս քանդվել են․ դատա...
Մի շարք հասցեներում լույս չի լինի
Միայն այն, որ ես 73 տարեկան եմ, չի նշանակում, որ ես պետք է դադարեմ սեքսով զբաղվել
Հնդկաստանի 1.4 միլիարդ բնակչության անունից խորին երախտագիտություն եմ հայտնում նախագահ Թրամփին. Մոդի
ՆԳՆ ոստիկանությունը հորդորում է զերծ մնալ երեխաների հուզական վիճակը խաթարող տեսանյութեր հրապարակելու...
Հայաստանի դպրոցների ավելի քան 80 տոկոսում նախատեսվում է ներդնել ԱԲ կրթական մոդուլներ
Պոլիտեխնիկի նախակրթարանում իրականացվում են բարեկարգման և արդիականացման աշխատանքներ
Երեւանում դպրոցներից մեկի ֆիզկուլտուրայի դահլիճում 11-ամյա երեխաները հրել և վայր են գցել համադասարան...
«Հանրամեդիա»․ Լրագրողների մի մասն ունի անպատժելիության կեղծ զգացողություն (տեսանյութ)