Մահացու ելքով դանակահարություն Թբիլիսիի դպրոցում. կան ձերբակալվածներ
Վրաստանի ՆԳՆ աշխատակիցները Թբիլիսիի №51 դպրոցի մոտ 16-ամյա դեռահասների սպանության կապակցությամբ ձերբակալել են եւս 3 մարդու, հայտնում է «Սպուտնիկ Գրուզիա»–ն։
Դպրոցականների միջեւ վեճը սկսվել էր ուրբաթ։ Դանակի ծանր վիրավորում էին ստացել 16-ամյա դեռահասներ Լեւան Դադունաշվիլին եւ Դավիդ Սալարիձեն։ Դադունաշվիլին մահացել էր նախքան հիվանդանոց տեղափոխվելը, իսկ Սալարիձեն՝ վերակենդանացումից մեկ օր անց։
Քննությունը հայտնում է, որ Վրաստանի քաղաքացի Տ.Կ.–ն գիտեր, որ 16-ամյա դեռահասը տեղյակ է եղել ծանր հանցագործության մասին, սակայն ոչինչ չի հայտնել։ Նրան ձերբակալել են հանցագործությունը թաքցնելու համար։ Բացի այդ, հանցագործության մասին գիտեին նաեւ նրա երեխաներ Լ.Կ.–ն, Մ. Կ.–ն։ Նրանց ձերբակալության մասին ոչինչ չի հաղորդվում, քննչական միջոցառումներ են ընթանում։
Ինչ վերաբերում է մյուս երկու ձերբակալվածներին՝ քաղաքացի Գ.Շ.–ին եւ Զ.Ց.–ին, նրանք, ինչպես պնդում է քննությունը, օգնել են Սալարիձեի սպանության մեջ մեղադրվող դեռահասին դիմել փախուստի։
Ավելի վաղ իրավապահները թեժ հետքերով ձերբակալել էին Դադունաշվիլիի սպանության մեջ կասկածվողին։ Քննությունը պարել է, որ դեռահասների միջեւ վիճաբանությունը վերածվել է ծեծկռտուքի, որի ժամանակ անչափահասներից մեկը դանակով բազմաթիվ հարվածներ էր հասցրել հասակակցին եւ դիմել փախուստի։


















































Աշխատող ծնողների համար սահմանվում է «ծնողական ժամ»
Մինիոնները վերադառնում են
Ինչպիսի եղանակ է սպասվում այսօր
Դրամն արժևորվում է՝ գները դրամով թանկանում․ ինչո՞ւ
Ավինյանը բացում է հին պայմանագրերի դարակները․ Ծառուկյանի «Մուլտի Ուելնեսին» մեկ ամիս ժամանակ է տրվել
Մունդիալ-2026․ մեկնարկն արդարացնո՞ւմ է սպասելիքները
Էլեկտրաէներգիայի անջատումներ Երևանի 8 վարչական շրջաններում և 9 մարզերում
ԲՀԿ-ն դիմել է ՍԴ՝ վիճարկելու ընտրությունների արդյունքները
ՀՀ-ում կացության կարգավիճակ ստանալու գործընթացի շրջանակում մատուցվող ծառայությունները կթվայնացվեն
Եթե քաղաքացին 2026-ին օգտվել է ատամնաբուժական ծառայությունից, 2027-ին կարո՞ղ է ստանալ սոցիալական ծախ...