Բաքվում ԱՄՆ դեսպանը հրաժարվել է այցելել Ղարաբաղում ազատագրված գյուղերից մեկը
Ադրբեջանում ԱՄՆ դեսպանը հրաժարվել է Ադրբեջանում հավատարմագրված դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչների հետ այցելել անցյալ տարվա ապրիլյան պատերազմի արդյունքում ազատագրված տարածքներ, որոնք սահմանակցում են գրավված Ղարաբաղի հետ։ Այս մասին լրագրողներին հաղորդել է փախստականների հարցերով Պետկոմիտեի նախագահ, Ադրբեջանի փոխվարչապետ Ալի Հասանովը։
«Բոլոր դեսպաններն այստեղ են, միայն 5-6 դեսպան չկարողացավ գալ հարգելի պատճառներով։ Չեկան ԱՄՆ դեսպանը եւ Միջազգային կարմիր խաչի կոմիտեի Բաքվի ներկայացուցչության ղեկավարը»,–հաղորդել է Ալի Հասանովը Ադրբեջանում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցիչների եւ միջազգային կազմակերպությունների ղեկավարների հետ Ջեբրաիլի շրջանի ազատագրված Ջոջուտ Մորջանլի գյուղ այցելության ժամանակ։
«ԱՄՆ դեսպանը երկրում է, Կարմիր Խաչի միջազգային կոմիտեն դա բացատրեց նրանով, որ իրենց կանոնակարգով նրանք նման միջոցառումների չեն մասնակցում։ Ես չեմ հավատում նման կանոնադրությանը։ Չնայած նրանք բազմիցս դիմել են մեզ՝ մեկնելու մերձռազմաճակատային գոտի։ Երբեմն մենք թույլատրում ենք, երբեմն՝ ոչ։ Սակայն նրանք միշտ ուզում են գտնվել ռազմաճակատի գծում։ Պարոն նախագահի նպատակն է, որ օտարերկրյա դեսպանները, Եվրոպայի խորհրդի, Եվրամիության եւ ԵԱՀԽ–ի միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչները իրենց աչքերով տեսնեն, թե ինչ վիճակի են հասցրել հայերը իրենց ձեռքում չորս ամիս գտնված բնակավայրը։ Դա նաեւ հաստատել է ԵԱՀԽ–ի՝ փաստերի հետաքննման առաքելությունը։ Մի բան է թղթի վրա կարդալը, լրիվ ուրիշ՝ երբ աչքովդ ես տեսնում», – նշել է Ալի Հասանովը։
Top-News.am

















































Քրոջը սպանած տղամարդուն բռնել են զոհի ձեռքերը պայուսակի մեջ քողարկելիս
«Ըսավ քուգդ բդի էղնի 120». նոր ձայնագրություն ընտրակաշառքի գործով«Ըսավ քուգդ բդի էղնի 120». նոր ձայն...
ԱՄՆ Կոնգրեսում տեղի կունենա մամուլի ասուլիս Բաքվում հայ գերիների բանտարկության մասին
Ընտանեկան բռնությո՞ւն. Նատալյա Ռոտենբերգը հաղորդում է ներկայացրել ոստիկանություն
Կմիավորվի՞ ընդդիմությունը, և արդյո՞ք դա ուշացած չէ
Ռեալը չի ցանկանում 70 մլն եվրո վճարել
Խստորեն դատապարտելի է․ ՄԻՊ-ը՝ Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած միջադեպի մասին
Հայաստանը կներկայացվի աշխարհի խոշորագույն արևային էներգետիկ ցուցահանդեսում՝ Intersolar Europe 2026-ո...
ԱՄՆ-ն Լիբանանում ձգտում է կայուն հրադադարի․ Վենս
Կապան Ֆեստ 2026․երաժշտության, արվեստի և մշակութային ժառանգության տոնը