Թրամփը Երուսաղեմը պատրաստվում է ճանաչել որպես Իսրայելի մայրաքաղաք
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփն չորեքշաբթի օրը նախատեսված ելույթում Երուսաղեմ քաղաքն ամենայն հավանականությամբ կհայտարարի որպես Իսրայելի մայրաքաղաք։
Այդ քայլը հավանաբար նոր լարվածություն առաջ բերի Մերձավոր Արեւելքում եւ դժվարացնի իսրայելցիների ու պաղեստինցիների միջեւ խաղաղության գործարք կնքելու բանակցային գործընթացը։
Սպիտակ տան երկու պաշտոնյաներ ասել են, որ Թրամփն այս որոշմանն է հանգել անցած երկուշաբթի օրը ազգային անվտանգության հարցերով խորհրդականների հետ հանդիպումից հետո։
1995 թվականին Բիլ Քլինթընի նախագահության օրոք ընդունվել էր որոշում այն մասին, որ Իսրայելում ԱՄՆ-ի դեսպանատունը Թել Ավիվից կփոխադրվի Երուսաղեմ, քանի դեռ նախագահն ամեն վեց ամիսը մեկ անգամ չի ստորագրում հայտարարություն այն մասին, որ հարցը պիտի որոշվի իսրայելցիների ու պաղեստինցիների միջեւ։ Քլինթոնից սկսած բոլոր նախագահները պարբերաբար ստորագրել են նման հայտարարություններ։ Նրանց թվում է նաեւ Թրամփը, որը փաստաթուղթը ստորագրել էր հունիս ամսին։
Անցյալ տարվա նախագահական քարոզարշավի ժամանակ Թրամփը մի քանի անգամ էր խոստացել, որ Իսրայելում ԱՄՆ-ի դեսպանությունը Թել Ավիվից տեղափոխելու է Երուսաղեմ, քայլ, որը մեծ աջակցություն է վայելում Ամերիկայի հրեաների ու քրիստոնյա ավետարանչականների շրջանում։


















































ԿԸՀ-ն իր ձեւով քննարկելու է «Մեր ձեւովի» հարցը
ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի առանձնատանը կից ապօրինի շինությունները ևս քանդվել են․ դատա...
Մի շարք հասցեներում լույս չի լինի
Միայն այն, որ ես 73 տարեկան եմ, չի նշանակում, որ ես պետք է դադարեմ սեքսով զբաղվել
Հնդկաստանի 1.4 միլիարդ բնակչության անունից խորին երախտագիտություն եմ հայտնում նախագահ Թրամփին. Մոդի
ՆԳՆ ոստիկանությունը հորդորում է զերծ մնալ երեխաների հուզական վիճակը խաթարող տեսանյութեր հրապարակելու...
Հայաստանի դպրոցների ավելի քան 80 տոկոսում նախատեսվում է ներդնել ԱԲ կրթական մոդուլներ
Պոլիտեխնիկի նախակրթարանում իրականացվում են բարեկարգման և արդիականացման աշխատանքներ
Երեւանում դպրոցներից մեկի ֆիզկուլտուրայի դահլիճում 11-ամյա երեխաները հրել և վայր են գցել համադասարան...
«Հանրամեդիա»․ Լրագրողների մի մասն ունի անպատժելիության կեղծ զգացողություն (տեսանյութ)