120 ակնթարթ՝ ֆոտոլուրի անցած ճանապարհից (տեսանյութ)
Լուսանկարը ստեղծվում է մեկ ակնթարթում և մեկ ակնթարթում էլ դառնում է պատմություն։
Մոտ 150.000-ից ընտրված 120 ակնթարթ, որ «Ֆոտոլուր» լրատվական գործակալության տնօրեն Մելիք Բաղդասարյանի խոսքով, ընտրել են ներկայացնելու իրենց գործունեության 15-ամյակի առիթով կազմակերպած «Ակնթարթ» խորագիրը կրող ֆոտոցուցահանդեսին։
Հանրահավաք, արտառոց իրադարձություններ, քաղաքական գործիչների դիմանկար-տրամադրություն, ապրիլյան պատերազմի կադրեր ու դրվագներ` այսօր և տասնհինգ տարի առաջ Երևանի փոփոխվող պատմությունից։
Ընտրել են ըստ թեմաների՝ քաղաքական, իրադարձային, արվեստ, սպորտ, եկեղեցի, բանակ ու նաև գեղարվեստական լուսանկարներ, որոնք ի դեպ ոչ թե բեմադրված են, այլ ստեղծվել են հենց իրադարձությունների ժամանակ։
«Մեր գործակալության ստեղծման օրվանից աշխատել ենք «Ա1+»-ի հետ, և ոչ միայն համագործակցել ենք,-հիշում է Մելիք Բաղդասարյանը,- այլ բարեկամություն ենք արել»
Ասում են բնությունը տաղանդավոր մարդկանց զավակների վրա հանգստանում է։ Սա այդ դեպքը չէ։ Մելիք Բաղդասարյանի երկու որդիները՝ Հայկն ու Վահրամը ոչ միայն շարունակում են Նեմրութ պապիկի, Հերբերտ հորեղբոր և հայրիկի գործը, այլ արդեն իրենց նոր խոսքն են ասել, յուրաքանչյուրն իր մոտեցմամբ։
«Եղբայրս՝ Հերբերտը,-ասում է Մելիք Բաղդասարյանը,- սիրում էր կրկնել, ֆոտոլրագրողը ոչ միայն մասնագիտություն է, այլ ապրելակերպ։ Սա մեր սկզբունքն է դարձել, այսպես ենք ապրում»։


















































ԿԸՀ-ն իր ձեւով քննարկելու է «Մեր ձեւովի» հարցը
ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի առանձնատանը կից ապօրինի շինությունները ևս քանդվել են․ դատա...
Մի շարք հասցեներում լույս չի լինի
Միայն այն, որ ես 73 տարեկան եմ, չի նշանակում, որ ես պետք է դադարեմ սեքսով զբաղվել
Հնդկաստանի 1.4 միլիարդ բնակչության անունից խորին երախտագիտություն եմ հայտնում նախագահ Թրամփին. Մոդի
ՆԳՆ ոստիկանությունը հորդորում է զերծ մնալ երեխաների հուզական վիճակը խաթարող տեսանյութեր հրապարակելու...
Հայաստանի դպրոցների ավելի քան 80 տոկոսում նախատեսվում է ներդնել ԱԲ կրթական մոդուլներ
Պոլիտեխնիկի նախակրթարանում իրականացվում են բարեկարգման և արդիականացման աշխատանքներ
Երեւանում դպրոցներից մեկի ֆիզկուլտուրայի դահլիճում 11-ամյա երեխաները հրել և վայր են գցել համադասարան...
«Հանրամեդիա»․ Լրագրողների մի մասն ունի անպատժելիության կեղծ զգացողություն (տեսանյութ)