Սիրիայի հարցով նոր փաստաթուղթ է ներկայացվել
Սիրիայի հարցով ՄԱԿ հատուկ բանագնաց Ստեֆան դե Միստուրան Ժնեւ-8-ի ժամանակ ներկայացրել է կողմերի ընդհանուր դիրքորոշումը արտահայտող 12 կետից բաղկացած նորացված «ոչ պաշտոնական փաստաթուղթ», որտեղ բացառվում են նոր սահմանադրությունն ու անցումային կառավարությունը։ Այս մասին հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»։
Առաջին փաստաթուղթը, որը կոչվում էր կառավարական պատվիրակության եւ ընդդիմության «շփման կետեր», ՄԱԿ հատուկ բանագնացը պաշտոնապես ներկայացրել էր 2016 թվականի մարտի 24-ին։ Այս փաստաթուղթը ներառում էր 12 սկզբունքներ, որի շուրջ միջսիրիական բանակցությունների մասնակիցները կարող էին պայմանավորվել։
Ժնեւ-8-ի ժամանակ դե Միստուրան ներկայացրել է նոյեմբերի 30-ին պատրաստված փաստաթղթի նոր տեքստը, որը պարունակում է 12 կետ: Ենթադրվում է, որ Սիրիայի կառավարության եւ Սիրիայի միավորված ընդդիմության պատվիրակությունները դրանցում փոփոխություններ կանեն:
2016 թվականին ներկայացված տեքստի համեմատությամբ, նոր փաստաթղթում, մասնավորապես, հղում չի կատարվում ՄԱԿ Անվտանգության Խորհրդի 2254 բանաձեւին: Նոր տեքստում ամբողջությամբ բացակայում է նաեւ Սիրիայում անցումային շրջանի եւ այդ շրջանում նոր սահմանադրության կազմման եւ ՄԱԿ դիտորդությամբ ազատ ու արդար ընտրությունների անցկացման մասին դրույթները:
Նոյեմբերի 30-ի փաստաթղթում չի խոսվում կամայականորեն ազատազրկված բոլոր անձանց ազատման եւ առեւանգված ու անհետ կորած անձանց հետ կապված հարցերի լուծման անհրաժեշտության մասին: Բացի այդ, փաստաթղթում չի նշվում Սիրիայի տարածքում օտարերկրյա ռազմական ուժերի ներկայության արգելման մասին:
Լուրեր Հայաստանից - NEWS.am


















































ԿԸՀ-ն իր ձեւով քննարկելու է «Մեր ձեւովի» հարցը
ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի առանձնատանը կից ապօրինի շինությունները ևս քանդվել են․ դատա...
Մի շարք հասցեներում լույս չի լինի
Միայն այն, որ ես 73 տարեկան եմ, չի նշանակում, որ ես պետք է դադարեմ սեքսով զբաղվել
Հնդկաստանի 1.4 միլիարդ բնակչության անունից խորին երախտագիտություն եմ հայտնում նախագահ Թրամփին. Մոդի
ՆԳՆ ոստիկանությունը հորդորում է զերծ մնալ երեխաների հուզական վիճակը խաթարող տեսանյութեր հրապարակելու...
Հայաստանի դպրոցների ավելի քան 80 տոկոսում նախատեսվում է ներդնել ԱԲ կրթական մոդուլներ
Պոլիտեխնիկի նախակրթարանում իրականացվում են բարեկարգման և արդիականացման աշխատանքներ
Երեւանում դպրոցներից մեկի ֆիզկուլտուրայի դահլիճում 11-ամյա երեխաները հրել և վայր են գցել համադասարան...
«Հանրամեդիա»․ Լրագրողների մի մասն ունի անպատժելիության կեղծ զգացողություն (տեսանյութ)