Եթե մաքսազերծում անենք, մանդարինի գինը կլինի 900 դրամ, ո՞վ կառնի. առեւտրականները բողոքում են (Տեսանյութ)
Ալավերդու առեւտրականները բողոքում են, որ այլեւս իրենց չեն թողնում 5 կգ-ից ավելի Վրաստանից մանդարին եւ այլ ցիտրուսային մրգեր ներմուծել:
«Եթե մաքսազերծում անենք, մանդարինի գինը կլինի 900 դրամ, ո՞վ կառնի էդ գնով: Հիմա մանդարինը 250 դրամ է: Երկու կգ կոռոլյոկի համար 50 հոգի գնում են, որ գրպանները լցնեն անցկացնեն: Դա տամոժնի չի, խայտառակ վիճակ է: Ինչի՞ Ռուսաստանում, Վրաստանում տենց չեն անում: Եթե մանդարինն արժի 100 դրամ, ո՞նց կարող է իր գնից երկու անգամ ավելի մուծվի, չի լինի»,- «Անկյուն+3» ՀԸ տեսանյութում նշել է ալավերդի առեւտրականներից մեկը:
«Հինգ կիլոգամի համար էլ մենք չենք գնում Վրաստան: Երեւի այս տարի Նոր տարին առանց մանդարինի անենք: Ռաստամոժկեն նենց գներ ա, էդ գներով ստեղ չեն ծախում: Եթե չեն թողնում Վրաստանից բերենք, գինը կբարձրանա ու ժողովրդի համար վատ վիճակ կլինի»,-նշել են նրանք:
Նշենք, որ մանդարինի եւ մյուս ցիտրուսային մրգերի ներմուծման հարցում սահմանափակումը լուրջ խնդիրներ է առաջացրել՝ Վրաստանի հետ առեւտուրը դարձնելով պակաս եկամտաբեր:
Խնդիրն այն է, որ նախկինում մարդիկ կարողանում էին ազատ կերպով մինչեւ 50 կգ մանդարին եւ այլ մրգեր ներմուծել Հայաստան:
Այս առնչությամբ ՊԵԿ-ի պարզաբանման մեջ նշվում է, որ նախկինի պես միրգ-բանջարեղեն ներմուծելիս մինչեւ 50 կգ-ը չի մաքսազերծվում, բայց փոխարենը, եթե այն ավելի է 5 կգ-ից, ապա պահանջվում է բուսասանիտարական հավաստագիր, որը մարդիկ չեն կարողանում ներկայացնել, հետեւաբար:
«Համաձայն 2017 թվականի հուլիսի 1-ից ուժի մեջ մտած Եվրասիական տնտեսական հանձնաժողովի 2016 թվականի նոյեմբերի 30-ի N 157 որոշման, բանջարեղենի եւ մրգերի միայն մինչեւ 5կգ-ի Հայաստանի Հանրապետություն (ԵԱՏՄ) տարածք ներմուծումը կարող է թույլատրվել առանց համապատասխան պետական լիազոր մարմնի կողմից տրամադրված բուսասանիտարական հավաստագրի: Այսինքն, ֆիզիկական անձանց կողմից 5կգ-ից ավել (մինչեւ 50 կգ) մրգերի, բանջարեղենի ներմուծումը ՀՀ տարածք կարող է թույլատրվել բացառապես բուսասանիտարական հավաստագրի առկայության եւ դրա` մաքսային մարմիններին ներկայացման դեպքում, լրացնելով միայն ուղեւորային հայտարարագիր»,-ասված է ՊԵԿ-ի հաղորդագրությանմեջ:


















































ԿԸՀ-ն իր ձեւով քննարկելու է «Մեր ձեւովի» հարցը
ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի առանձնատանը կից ապօրինի շինությունները ևս քանդվել են․ դատա...
Մի շարք հասցեներում լույս չի լինի
Միայն այն, որ ես 73 տարեկան եմ, չի նշանակում, որ ես պետք է դադարեմ սեքսով զբաղվել
Հնդկաստանի 1.4 միլիարդ բնակչության անունից խորին երախտագիտություն եմ հայտնում նախագահ Թրամփին. Մոդի
ՆԳՆ ոստիկանությունը հորդորում է զերծ մնալ երեխաների հուզական վիճակը խաթարող տեսանյութեր հրապարակելու...
Հայաստանի դպրոցների ավելի քան 80 տոկոսում նախատեսվում է ներդնել ԱԲ կրթական մոդուլներ
Պոլիտեխնիկի նախակրթարանում իրականացվում են բարեկարգման և արդիականացման աշխատանքներ
Երեւանում դպրոցներից մեկի ֆիզկուլտուրայի դահլիճում 11-ամյա երեխաները հրել և վայր են գցել համադասարան...
«Հանրամեդիա»․ Լրագրողների մի մասն ունի անպատժելիության կեղծ զգացողություն (տեսանյութ)