Վարորդական վկայականի դիմաց պահանջել են 160.000 դրամ կաշառք
ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քրեական գործ է հարուցվել ՀՀ ոստիկանության պետական հատուկ ծառայություն իրականացնող պաշտոնատար անձանց կողմից պաշտոնեական դիրքը չարաշահելու, կաշառք ստանալու, ինչպես նաեւ քաղաքացիների կողմից կաշառքի միջնորդության եւ կաշառք տալու առերեւույթ հանցագործության դեպքերի առթիվ:
ՀՔԾ-ից հայտնում են, որ Կոտայքի մարզի Հրազդան քաղաքի բնակիչ Շ. Մակոյանը «B» եւ «C» կարգերի վարորդական վկայական ստանալու նպատակով դիմել է իր ծանոթ Հ. Մամիկոնյանին, ով առաջարկել է իր միջոցով պաշտոնատար անձանց 160.000 ՀՀ դրամ կաշառք տալու դեպքում կազմակերպել հիշյալ վկայականի ստացումը: Շ. Մակոյանն այդ մասին հայտնել է ՀՀ ազգային անվտանգության ծառայությանը:
07.11.2017թ.-ին ԱԱԾ աշխատակիցների կողմից իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ Շ. Մակոյանը եւ Հ. Մամիկոնյանն այցելել են ՀՀ ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության Երեւանի հաշվառման-քննական բաժին, որտեղ Հ. Մամիկոնյանը հանդիպել է հիշյալ բաժնի համապատասխան պաշտոնատար անձին` Շ. Մակոյանի կողմից իրեն փոխանցած 160.000 ՀՀ դրամ կաշառքը նրան տալու նպատակով:
Այնուհետեւ Շ. Մակոյանը նույն բաժնի մեկ այլ պաշտոնատար անձի մոտ հանձնել է գործնական քննություն:
Չնայած այն հանգամանքին, որ վերջինս չի կատարել հարցաշարում ընդգրկված առաջադրանքները, քննությունն ընդունող տեսուչի կողմից քննությունը գնահատվել է դրական, եւ Շ. Մակոյանին տրամադրվել է «B» եւ «C» կարգերի վարորդական վկայական:
Այսպիսով, ՀՀ ոստիկանության պետական հատուկ ծառայություն իրականացնող պաշտոնատար անձանց կողմից պաշտոնեական լիազորությունները չարաշահելու, մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ կաշառք ստանալու, ինչպես նաեւ քաղաքացիների կողմից կաշառք տալու եւ կաշառքի միջնորդության դեպքերի առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով, 311-րդ հոդվածի հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով, 312-րդ եւ 313-րդ հոդվածների 1-ին մասերով:
Կատարվում է նախաքննություն:


















































ԿԸՀ-ն իր ձեւով քննարկելու է «Մեր ձեւովի» հարցը
ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի առանձնատանը կից ապօրինի շինությունները ևս քանդվել են․ դատա...
Մի շարք հասցեներում լույս չի լինի
Միայն այն, որ ես 73 տարեկան եմ, չի նշանակում, որ ես պետք է դադարեմ սեքսով զբաղվել
Հնդկաստանի 1.4 միլիարդ բնակչության անունից խորին երախտագիտություն եմ հայտնում նախագահ Թրամփին. Մոդի
ՆԳՆ ոստիկանությունը հորդորում է զերծ մնալ երեխաների հուզական վիճակը խաթարող տեսանյութեր հրապարակելու...
Հայաստանի դպրոցների ավելի քան 80 տոկոսում նախատեսվում է ներդնել ԱԲ կրթական մոդուլներ
Պոլիտեխնիկի նախակրթարանում իրականացվում են բարեկարգման և արդիականացման աշխատանքներ
Երեւանում դպրոցներից մեկի ֆիզկուլտուրայի դահլիճում 11-ամյա երեխաները հրել և վայր են գցել համադասարան...
«Հանրամեդիա»․ Լրագրողների մի մասն ունի անպատժելիության կեղծ զգացողություն (տեսանյութ)