Սա նոր սկսվող ճանապարհի սկիզբն է. ԵՄ դեսպանը գոհ է ԵՄ-Հայաստան համաձայնագրի կնքումից
Հայաստանում Եվրամիության պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտոր Սվիտալսկին ելույթ է ունեցել ՀՀ ազգային ժողովում «Հայաստան-ԵՄ. համապարփակ և ընդլայնված գործընկերություն» թեմայով լսումների ժամանակ:
Նախևառաջ դեսպանը շնորհակալություն է հայտնել նման կարևոր հարցի շուրջ առաջին քննարկմանն իրեն հրավիրելու և ամբիոնից հայ գործընկերներին դիմելու իրավունքի համար:
Նա ընդգծել է, որ նոյեմբերի 24-ին Բրյուսելում ստորագրված երկկողմ համաձայնագիրն իրենց կողմից դիտարկվում է որպես «խառը», այսինքն՝ ոչ միայն զուտ ԵՄ-ի ու Հայաստանի, այլ նաև ԵՄ-ի անդամ պետությունների ու Հայաստանի միջև կնքված փաստաթուղթ:
«Ուստի, ես այստեղ խոսում եմ ինչպես ընտանիքի առաջ ու լիահույս եմ, որ տվյալ քննարկումը կնպաստի նոր համաձայնագրի ճիշտ կյանքի կոչմանը»,-նշել է ԵՄ պատվիրակը:
ԵՄ դեսպանի բնորոշմամբ՝ կնքված համաձայնագիրը «շատ կարևոր քայլ է, նշանակալի իրադարձություն ու նոր սկսվող ճանապարհի սկիզբ»: Նա իր խոսքում նշել է, որ համաձայնագրի վավերացումից հետո դրա դրական ազդեցությունն անմիջապես կզգացվի: Սվիտալսկին շարունակել է՝ նշելով, որ համաձայնագրում ներառված կետերի մեծ մասը կյանքի կկոչվի մոտ ապագայում: Նա նաև նշել է, որ շուտով սպասվում են համաձայնագրի վավերացման վերաբերյալ քննարկումներ ԵՄ անդամ պետություններում:
Իր խոսքի եզրափակիչ հատվածում դեսպանը շնորհակալություն է հայտնել է համաձայնագրի կնքման գործում ներգրավված հայ և եվրոպացի մասնակիցներին՝ ընդգծելով, որ իրենք շատ գոհ ու բավարարված են ստացված արդյունքից:
«Անշուշտ, բանակցային գործընթացը երբեմն շատ ծանր է եղել՝ հաշվի առնելով ազգային շահերը պաշտպանելու սկզբունքը, սակայն վերջնական արդյունքը բավարարիչ է բոլոր կողմերի համար, քանի որ այն արդար փոխզիջում է ու մենք կարող ենք հպարտանալ դրանով: Մենք վստահ ենք, որ նոր համաձայնագիրն օգտակար է ոչ միայն Հայաստանի, ԵՄ անդամ պետությունների, այլև տարածաշրջանի՝ բոլոր հարևան պետությունների համար: Համաձայնագրում չկա որևէ կետ, որը կարող է ընկալվել որպես ինչ-որ մեկի դեմ ուղղված բան: Այս համաձայնագիրը համընդհանուր շահի համար է: Լիահույս եմ, որ այն կդառնա տարբեր ինտեգրացիոն կառույցներում ներառված, սակայն ԵՄ-ի հետ համագործակցությունը զարգացնել ցանկացող գործընկերների հետ հարաբերությունների կառուցման օրինակ, մոդել»,-ասել է պաշտոնյան:
Պյոտր Սվիտալսկիի խոսքով՝ իրենք շատ ուրախ են, որ Հայաստանը դարձել է նման ձևաչափում համագործակցության առաջամարտիկ: Նա նաև ցանկություն է հայտնել, որ Հայաստանի ու ԵՄ իշխանությունները գործադրեն բոլոր ջանքները՝ համաձայանգիրը հնարավորինս արագ կյանքի կոչելու համար:


















































ԿԸՀ-ն իր ձեւով քննարկելու է «Մեր ձեւովի» հարցը
ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի առանձնատանը կից ապօրինի շինությունները ևս քանդվել են․ դատա...
Մի շարք հասցեներում լույս չի լինի
Միայն այն, որ ես 73 տարեկան եմ, չի նշանակում, որ ես պետք է դադարեմ սեքսով զբաղվել
Հնդկաստանի 1.4 միլիարդ բնակչության անունից խորին երախտագիտություն եմ հայտնում նախագահ Թրամփին. Մոդի
ՆԳՆ ոստիկանությունը հորդորում է զերծ մնալ երեխաների հուզական վիճակը խաթարող տեսանյութեր հրապարակելու...
Հայաստանի դպրոցների ավելի քան 80 տոկոսում նախատեսվում է ներդնել ԱԲ կրթական մոդուլներ
Պոլիտեխնիկի նախակրթարանում իրականացվում են բարեկարգման և արդիականացման աշխատանքներ
Երեւանում դպրոցներից մեկի ֆիզկուլտուրայի դահլիճում 11-ամյա երեխաները հրել և վայր են գցել համադասարան...
«Հանրամեդիա»․ Լրագրողների մի մասն ունի անպատժելիության կեղծ զգացողություն (տեսանյութ)