Մարզային ԲԿ-ների եւ «Գազպրոմ Արմենիա»-ի միջեւ նոր կռիվ է հասունանում. գործը հասել է դատարան
«Ժողովուրդ» թերթը գրում է. « Մարզային բժշկական կենտրոնների եւ «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի միջեւ նոր կռիվ է հասունանում: «Ժողովուրդ» օրաթերթը պարզեց, որ Հայաստանի մարզերի մի քանի հիվանդանոցներ հայտնվել են «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի «սեւ ցուցակում»: Պատճառը սպառած գազի դիմաց բժշկական կենտրոնների կուտակած պարտքերն են, որոնք բռնագանձելու համար «Գազպրոմ Արմենիա» ընկերությունը դիմել է դատարան:
Մասնավորապես մեզ հայտնի դարձավ, որ «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ Վայոց ձորի ԳԳՄ-ն դիմել է Արարատի եւ Վայոց ձորի մարզի ընդհանուր իրավասության դատարան՝ ընդդեմ «Եղեգնաձորի բժշկական կենտրոն» ՓԲԸ-ի՝ պահանջելով, որ դատարանը պարտադրի բժշկական կենտրոնին վճարել սպառած գազի դիմաց շուրջ 2,5 միլիոն դրամը:
«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի մյուսը հայցը «Մեծամորի բժշկական կենտրոն» ՓԲԸ-ի դեմ է, որից էլ «Գազպրոմը» պահանջում է գանձել կրկին 2 միլիոն դրամ: Այսքանով ամեն ինչ չի ավարտվում, պարզեցինք, որ «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի շատ հայցերն էլ դատարանը բավարարել էր եւ արձակել էր վճարման կարգադրություն, մասնավորապես «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն դատի էր տվել «Ապարանի բժշկական կենտրոն» ՓԲԸ-ին 857 հազար դրամի համար, եւ Արագածոտնի մարզի ընդհանուր իրավասության դատարանը բավարարել էր հայցը եւ վճարման կարգադրության վճիռ էր հրապարակել:
Մասիսի ԲԿ-ն եւս հայտնվել էր սեւ ցուցակում, նրանից էլ «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն պահանջել էր կրկին 2 միլիոն 368 հազար 721 դրամ, որը եւս դատարանը բավարարել էր: Ստեղծվել է մի իրավիճակ, որ մարզային բժշկական կենտրոնները այն վիճակում են հայտնվել, որ անգամ չեն կարողանում վճարել սպառած գազի գումարը, իսկ թե այս պայմաններում ինչպես պետք է նրանք հիվանդանոց դիմած քաղաքացիներին օգնեն, դժվար չէ կանխատեսել»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում


















































ԿԸՀ-ն իր ձեւով քննարկելու է «Մեր ձեւովի» հարցը
ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի առանձնատանը կից ապօրինի շինությունները ևս քանդվել են․ դատա...
Մի շարք հասցեներում լույս չի լինի
Միայն այն, որ ես 73 տարեկան եմ, չի նշանակում, որ ես պետք է դադարեմ սեքսով զբաղվել
Հնդկաստանի 1.4 միլիարդ բնակչության անունից խորին երախտագիտություն եմ հայտնում նախագահ Թրամփին. Մոդի
ՆԳՆ ոստիկանությունը հորդորում է զերծ մնալ երեխաների հուզական վիճակը խաթարող տեսանյութեր հրապարակելու...
Հայաստանի դպրոցների ավելի քան 80 տոկոսում նախատեսվում է ներդնել ԱԲ կրթական մոդուլներ
Պոլիտեխնիկի նախակրթարանում իրականացվում են բարեկարգման և արդիականացման աշխատանքներ
Երեւանում դպրոցներից մեկի ֆիզկուլտուրայի դահլիճում 11-ամյա երեխաները հրել և վայր են գցել համադասարան...
«Հանրամեդիա»․ Լրագրողների մի մասն ունի անպատժելիության կեղծ զգացողություն (տեսանյութ)