Կառավարությունը շարունակում է պետական բյուջեից «փայ» տալ պետական պաշտոնյայի ընտանիքին
ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչությունը շրջանառության մեջ է դրել կառավարության մի քանի որոշումներում փոփոխություններ նախատեսող մի նախագիծ, որի արդյունքում ՀՀ ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ Արամ Հարությունյանի ընտանիքը ֆինանսական բարելավումներ կունենա: Կառավարության որոշման նախագծի նպատակն է լուծել Երեւանի Տիգրան Մեծի 4 հասցեում ՀՀ ֆինանսների ու միջազգային տնտեսական ինտեգրման եւ բարեփոխումների նախարարությունների, ինչպես նաեւ ՀՀ ազգային վիճակագրական ծառայության Երեւանի գործակալության գրասենյակների խնդրիը: Ինչպես հայտնի է՝ նշված գերատեսչությունները վարձակալական հիմունքներով տեղակայված են «Հանարդնախագիծ» ԲԲԸ-ի սեփականությունը հանդիսացող Տիգրան Մեծի 4 հասցեում գտնվող շենքում: ՀՀ ֆինանսների նախարարությունը նշված հասցեում զբաղեցնում է 1750 քառ.մետր մակերեսով, ՀՀ միջազգային տնտեսական ինտեգրման եւ բարեփոխումների նախարարությունը 400 քառ.մետր մակերեսով, իսկ ՀՀ ԱՎԾ Երեւանի գործակալությունը 350 քառ. մետր մակերեսով տարածքները:
Մանրամասները` ArmLur.am-ի տեսանյութում:


















































ԿԸՀ-ն իր ձեւով քննարկելու է «Մեր ձեւովի» հարցը
ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի առանձնատանը կից ապօրինի շինությունները ևս քանդվել են․ դատա...
Մի շարք հասցեներում լույս չի լինի
Միայն այն, որ ես 73 տարեկան եմ, չի նշանակում, որ ես պետք է դադարեմ սեքսով զբաղվել
Հնդկաստանի 1.4 միլիարդ բնակչության անունից խորին երախտագիտություն եմ հայտնում նախագահ Թրամփին. Մոդի
ՆԳՆ ոստիկանությունը հորդորում է զերծ մնալ երեխաների հուզական վիճակը խաթարող տեսանյութեր հրապարակելու...
Հայաստանի դպրոցների ավելի քան 80 տոկոսում նախատեսվում է ներդնել ԱԲ կրթական մոդուլներ
Պոլիտեխնիկի նախակրթարանում իրականացվում են բարեկարգման և արդիականացման աշխատանքներ
Երեւանում դպրոցներից մեկի ֆիզկուլտուրայի դահլիճում 11-ամյա երեխաները հրել և վայր են գցել համադասարան...
«Հանրամեդիա»․ Լրագրողների մի մասն ունի անպատժելիության կեղծ զգացողություն (տեսանյութ)