«Հայանտառ» ՊՈԱԿ-ը գյուղնախարարությունից տեղափոխվեց բնապահպանության նախարարություն
«Հայ անտառ» ՊՈԱԿ-ը կդառնա կոմիտե եւ կտեղափոխվի Բնապահպանության նախարարության ենթակայության տակ: Այս մասին որշում է կայացրել ՀՀ կառավարությունն իր այսօրվա՝ նոյեմբերի 30-ի նիստում:
ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը կառավարությանը ներկայացրեց Անտառային ոլորտի բարեփոխումների հայեցակարգին, ռազմավարությանը եւ միջոցառումների ցանկին հավանություն տալու մասին որոշման նախագիծը:
«Նախագծի ընդունումը պայմանավորված է անտառային ռեսուրսների վերականգնմամբ, անտառածածկի ավելացման, անտառների բնապահպանական, սոցիալական եւ տնտեսական գործունեության պահպանման եւ զարգացման անհրաժեշտությամբ», - ասաց նախարարը՝ հավելելով, որ հիմնական փոփոխությունը հետեւյալն է՝ «Հայանտառ» ՊՈԱԿ-ը վերակազմավորվում է որպես կոմիտե եւ տեղափոխվում Բնապահպանության նախարարության ենթակայության տակ: Ըստ Իգնատի Առաքելյանի՝ անտառները Հայաստանում ավելի շատ բնապահպանական դեր ունեն:
Վարչապետ Կարեն Կարապետյանը՝ դիմելով բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանին, ասաց. «Հիմա, պարոն Մինասյան, մենք ակնկալում ենք Ձեզանից, որ Դուք շատ արագ պետք է բերեք ձեւակերպեք քվոտաներ, մենք դրա մասին խոսել ենք: Այն լիմիտները, որոնք տրամադրում ենք շատ ավելի ցածր է, քան շուկայում առկա քանակը, այդ իսկ պատճառով մենք այդ գործողությունները պետք է լեգալիզացնենք, այդ ռեսուսրները պետք է ուղղենք, որպեսզի անտառի պահպանման գնա»:
Նա նախարարին հարցրեց, թե որքան ժամանակ է պետք, որ այդ ամբողջը ֆորմալացվի, ինչին Արծվիկ Մինասյանը պատասխանեց, որ կաշխատեն գյուղնախարարության հետ եւ 10 օրվա ընթացքում կներկայացնեն արդյունքներ՝ 2018 թվականի չափաքանակների առումով:


















































ԿԸՀ-ն իր ձեւով քննարկելու է «Մեր ձեւովի» հարցը
ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի առանձնատանը կից ապօրինի շինությունները ևս քանդվել են․ դատա...
Մի շարք հասցեներում լույս չի լինի
Միայն այն, որ ես 73 տարեկան եմ, չի նշանակում, որ ես պետք է դադարեմ սեքսով զբաղվել
Հնդկաստանի 1.4 միլիարդ բնակչության անունից խորին երախտագիտություն եմ հայտնում նախագահ Թրամփին. Մոդի
ՆԳՆ ոստիկանությունը հորդորում է զերծ մնալ երեխաների հուզական վիճակը խաթարող տեսանյութեր հրապարակելու...
Հայաստանի դպրոցների ավելի քան 80 տոկոսում նախատեսվում է ներդնել ԱԲ կրթական մոդուլներ
Պոլիտեխնիկի նախակրթարանում իրականացվում են բարեկարգման և արդիականացման աշխատանքներ
Երեւանում դպրոցներից մեկի ֆիզկուլտուրայի դահլիճում 11-ամյա երեխաները հրել և վայր են գցել համադասարան...
«Հանրամեդիա»․ Լրագրողների մի մասն ունի անպատժելիության կեղծ զգացողություն (տեսանյութ)