Մարզպետարանը տոկոսով գումար է տվել համատիրության նախագահին
Պարզվում է՝ Լոռու մարզպետարանը տոկոսով փող է տալիս, եւ որպեսզի «վարկառուն» չգցի իրենց, ձեռքի հետ էլ գույք է վերցնում «զալոգ»։ Այսպես, 2011թ․ «ՀՀ Լոռու մարզպետարանի աշխատակազմի» ՊԿՀ-ի եւ քաղաքացի Տարոն Ֆարմանյանի միջեւ կնքվել է «Բյուջետային վարկի տրամադրման եւ տրանսպորտային միջոցի գրավադրման մասին» պայմանագիր, ըստ որի՝ Ֆարմանյանին մեքենայի մաքսազերծման համար տրամադրվել է 1 մլն․ 727 հազար 905 դրամի բյուջետային վարկ։
Իսկ վարկի վերադարձելիությունն ապահովելու համար գրավադրվել է պատասխանողին պատկանող «MERCEDES BENZ E 430» մակնիշի ավտոմեքենան: Նշված գումարից Ֆարմանյանն ընդամենը վճարել է 328 հազար 155 դրամ վարկի գումար եւ 62 հազար 845 դրամ հաշվարկված տոկոսները: Եվ մարզպետարանը դիմել է Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարան՝ պահանջելով պատասխանողից հօգուտ ՀՀ պետական բյուջեի բռնագանձել 1 մլն․ 399 հազար 750 դրամ։ Դատավոր Բորիկ Գրիգորյանը որոշում է կայացրել հայցը բավարարել մասնակի, հօգուտ պետբյուջեի՝ Տարոն Ֆարմանյանից բռնագանձել 399 հազար 750 դրամ վարկի գումարը, բռնագանձումը տարածել գրավադրված «MERCEDES BENZ E 430» մակնիշի ավտոմեքենայի վրա, որպես պետտուրք բռնագանձել եւս 7 հազար 995 դրամ։
Միեւնույն ժամանակ, դատարանը որոշել է պարտավորության կատարման կետանցի օրվանից`12.01.2012-ից, վարկի մնացորդի գումարին հաշվեգրել տոկոսներ` տարեկան 12% տոկոսադրույքի չափով, մինչեւ պարտավորության դադարման օրը: Նշենք, որ Տարոն Ֆարմանյանը «Կենտրոն» համատիրության ղեկավարն է, ժամանակին զբաղվել է ձեռնարկատիրական գործունեությամբ, սակայն չի կատարել հարկային պարտավորությունները, եւ ՊԵԿ-ը որոշել է նրանից գանձել մոտ 300 հազար դրամ։
Ավելի ուշ դատարանը որոշում է կայացրել սնանկ ճանաչել Տարոն Ֆարմանյանին։ Ի դեպ, խորհրդարանական վերջին ընտրություններին Ֆարմանյանն աշխատում էր Արկադի Համբարձումյանի համար։ Հետաքրքիր է՝ վարկային խառը պատմությունների մեջ թաթախված անձն ինչպես է կառավարում համատիրությունը։


















































ԿԸՀ-ն իր ձեւով քննարկելու է «Մեր ձեւովի» հարցը
ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի առանձնատանը կից ապօրինի շինությունները ևս քանդվել են․ դատա...
Մի շարք հասցեներում լույս չի լինի
Միայն այն, որ ես 73 տարեկան եմ, չի նշանակում, որ ես պետք է դադարեմ սեքսով զբաղվել
Հնդկաստանի 1.4 միլիարդ բնակչության անունից խորին երախտագիտություն եմ հայտնում նախագահ Թրամփին. Մոդի
ՆԳՆ ոստիկանությունը հորդորում է զերծ մնալ երեխաների հուզական վիճակը խաթարող տեսանյութեր հրապարակելու...
Հայաստանի դպրոցների ավելի քան 80 տոկոսում նախատեսվում է ներդնել ԱԲ կրթական մոդուլներ
Պոլիտեխնիկի նախակրթարանում իրականացվում են բարեկարգման և արդիականացման աշխատանքներ
Երեւանում դպրոցներից մեկի ֆիզկուլտուրայի դահլիճում 11-ամյա երեխաները հրել և վայր են գցել համադասարան...
«Հանրամեդիա»․ Լրագրողների մի մասն ունի անպատժելիության կեղծ զգացողություն (տեսանյութ)