Չավուշօղլուն մեկնել է Բաքու
Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն «Ասիայի սիրտը. Ստամբուլյան գործընթաց» համաժողովին մասնակցության շրջանակում ժամանել է Ադրբեջանի մայրաքաղաք Բաքու, այս մասին տեղեկացնում է թուրքական «Սաբահ» պարբերականը:
Համաժողովի շրջանակում տեղի կունենա նաև Թուրքիայի, Ադրբեջանի և Պակիստանի արտգործնախարարների առաջին եռակողմ հանդիպումը, որի ընթացքում կողմերը պատրաստվում են քննարկել ինչպես եռակողմ հարաբերություններն ու դրանց զարգացման հեռանկարները, այնպես էլ տարածաշրջանային մի շարք խնդիրներ:
«Ասիայի սիրտը. Ստամբուլյան գործընթաց» համաժողովի մասնակիցներն են Թուրքիան, Ռուսաստանի Դաշնությունը, Ադրբեջանը, Աֆղանստանը, Պակիստանը, Հնդկաստանը, Չինաստանը, Իրանը, Ղազախստանը, Ղըրղզստանը, Տաջիկստանը, Սաուդյան Արաբիան, Թուրքմենստանը, Արաբական Միացյալ Էմիրությունները: Այն տարածաշրջանային խնդիրների քննարկման հարթակ է հանդիսանում:


















































Աշխատող ծնողների համար սահմանվում է «ծնողական ժամ»
Մինիոնները վերադառնում են
Ինչպիսի եղանակ է սպասվում այսօր
Դրամն արժևորվում է՝ գները դրամով թանկանում․ ինչո՞ւ
Ավինյանը բացում է հին պայմանագրերի դարակները․ Ծառուկյանի «Մուլտի Ուելնեսին» մեկ ամիս ժամանակ է տրվել
Մունդիալ-2026․ մեկնարկն արդարացնո՞ւմ է սպասելիքները
Էլեկտրաէներգիայի անջատումներ Երևանի 8 վարչական շրջաններում և 9 մարզերում
ԲՀԿ-ն դիմել է ՍԴ՝ վիճարկելու ընտրությունների արդյունքները
ՀՀ-ում կացության կարգավիճակ ստանալու գործընթացի շրջանակում մատուցվող ծառայությունները կթվայնացվեն
Եթե քաղաքացին 2026-ին օգտվել է ատամնաբուժական ծառայությունից, 2027-ին կարո՞ղ է ստանալ սոցիալական ծախ...