Սամվել Ալեքսանյանը՝ «գիդ». «Հո մենք մանկապարտեզի երեխա չենք, ինքն էլ՝ դաստիարակ»
«Հրապարակ» թերթը գրում է. «Հայաստան-Իրաք բարեկամական խմբի ղեկավար Սամվել Ալեքսանյանն ավելի շատ «գիդ» է, քան խմբի ղեկավար: Նա ընդունում է Իրաքից Հայաստան ժամանած բիզնեսմեններին, պաշտոնյաներին, պատիվ տալիս, զվարճացնում եւ այլն, իսկ արարողակարգային հանդիպումները վարում են խմբի շարքային անդամները:
Վեցերորդ գումարման ԱԺ-ում կրկին վերաբացված հայ-իրաքյան խումբը դեռեւս մեկ պաշտոնական հանդիպում է ունեցել՝ նոյեմբերի սկզբին հյուրընկալել է Իրաքի ներկայացուցիչների խորհրդի գործընկերներին, որից հետո Ալեքսանյանն ապահովել է այս խմբի «տուրը»՝ արդեն խորհրդարանից դուրս:
Ալեքսանյանի նախագահած հայ-իրաքյան խմբի անդամներն են Արման Սաղաթելյանը, Շիրակ Թորոսյանը, Արամ Սարգսյանը, Ռուստամ Մախմուդյանը, Արսեն Միխայլովը, Սասուն Միքայելյանը, Կնյազ Հասանովը, Արման Սահակյանը, Արմենուհի Կյուրեղյանը եւ Հայկ Բաբուխանյանը: «Ղեկավար ասվածն ունի կազմակերպչական բնույթ, դուք ինչո՞ւ եք այդքան սեւեռվել»,- մեր հարցին նեղսրտած պատասխանեց Ռուստամ Մախմուդյանը եւ ասաց, որ ղեկավարի հարցը չի քննարկվել իրենց հետ, ինքը չի կարող մեր «անմեղ» հարցին պատասխանել, թե ինչու հենց Ալեքսանյանը պետք է ղեկավարի խումբը:
Փոխարենը նրա քուրդ գործընկեր Կնյազ Հասանովը գիտի պատճառը. «Դե, Ալեքսանյանն Իրաքի հետ կապ ունի՝ առեւտրի գծով»: Իսկ իր բիզնեսների գործերով պարբերաբար Իրաք այցելող Ալեքսանյանը չի պատրաստվում այց կազմակերպել, խմբին Իրաք տանել: «Հո մենք մանկապարտեզի երեխա չենք, ինքն էլ՝ դաստիարակ, որ տանի՝ ման տա»,- ասաց Մախմուդյանը: «Այդ հարցը չի քննարկվել»:
Հիշեցնենք, որ դեռեւս 2000 թվականին պատգամավոր Ղուկաս Ուլիխանյանի նախաձեռնությամբ ստեղծվեց հայ-իրաքյան բարեկամական հանձնաժողով: Եվ չնայած այն ժամանակ էլ միջազգային պատժամիջոցներ էին կիրառվում Իրաքի նկատմամբ, այդուհանդերձ, խմբի անդամներն իրենց գործունեության 4 տարվա ընթացքում 6 անգամ այցելել են Իրաք»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում
Լուրեր Հայաստանից - NEWS.am


















































ԿԸՀ-ն իր ձեւով քննարկելու է «Մեր ձեւովի» հարցը
ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի առանձնատանը կից ապօրինի շինությունները ևս քանդվել են․ դատա...
Մի շարք հասցեներում լույս չի լինի
Միայն այն, որ ես 73 տարեկան եմ, չի նշանակում, որ ես պետք է դադարեմ սեքսով զբաղվել
Հնդկաստանի 1.4 միլիարդ բնակչության անունից խորին երախտագիտություն եմ հայտնում նախագահ Թրամփին. Մոդի
ՆԳՆ ոստիկանությունը հորդորում է զերծ մնալ երեխաների հուզական վիճակը խաթարող տեսանյութեր հրապարակելու...
Հայաստանի դպրոցների ավելի քան 80 տոկոսում նախատեսվում է ներդնել ԱԲ կրթական մոդուլներ
Պոլիտեխնիկի նախակրթարանում իրականացվում են բարեկարգման և արդիականացման աշխատանքներ
Երեւանում դպրոցներից մեկի ֆիզկուլտուրայի դահլիճում 11-ամյա երեխաները հրել և վայր են գցել համադասարան...
«Հանրամեդիա»․ Լրագրողների մի մասն ունի անպատժելիության կեղծ զգացողություն (տեսանյութ)