Միհրան Պողոսյանն ընդլայնում է բիզնեսները
«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Ազգային Ժողովի «Հանրապետական» խմբակցության պատգամավոր, Դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության նախկին պետ Միհրան Պողոսյանը նոր հորիզոններ է նվաճում: «Հայկական ժամանակ»-ին հայտնի դարձավ, որ երկու ամիս առաջ Պողոսյանի հիմնադրած «Քեթրին գրուպ» ՍՊԸ-ն ձեռք է բերել «Մ.Մ.Մ» անունը կրող եվրոպական արտադրության պատուհաններ եւ դռներ արտադրող ընկերությունը:
Նույն աղբյուրի պնդմամբ, «Քեթրին գրուպ»-ն այդքան էլ ազնիվ չի գտնվել եւ «Մ.Մ.Մ»-ի արդեն նախկին սեփականատերերին կոշտ ձեւով զրկել է ընկերության հետագա տնօրինման եւ կառավարման մասնակցելու գործառույթից: Բանն այն է, որ «Մ.Մ.Մ»-ը ունեցել է գրավադրած գույք, իսկ ընկերությունը վաճառելուց հետո պայմանավորվածություն է եղել, որ նախկին սեփականատերերը որոշակի մասնակցություն են ունենալու ընկերության հետագա կառավարմանը, սակայն գործարքից հետո նրանք ձեռնունայն հեռացել են «Մ.Մ.Մ»-ից:
Տեղեկությունները փորձեցինք ստուգել «Մ.Մ.Մ» ընկերություն զանգահարելով, սակայն տնօրենի օգնականը հայտնեց, որ մեր հարցերին իրավասու է տնօրենը պատասխանել, սակայն նա տեղում չէ: Օգնականը մեզ հայտնեց միայն, որ «ՄՄՄ»-ի տնօրենն այժմ Մելիք Գասպարյանն է:
Ընկերության պաշտոնական կայքում դեռ պահպանված է նախկին տնօրենի մասին տեղեկությունը.«Մ.Մ.Մ.» ընկերությունը, ի դեմս տնօրեն Մերուժան Միրիջանյանի, Հայաստանի Հանրապետությունում ծավալել է իր գործունեությունը դեռևս 1997 թվականից և արդեն հասցրել է գործունեության իր ոլորտում գրավել առաջատարի դիրք»:
Ի դեպ, մինչ այս գործարքը «Մ.Մ.Մ» ընկերությունը հսկայական պարտքեր էր կուտակել՝ աշխատակիցների աշխատավարձերը չվճարելով: Դեռ պարզ չէ, թե արդյո՞ք «Քեթրին գրուպ»-ը նախկին սեփականատիրոջ պարտքերը գնել է, թե՞ ոչ: «Քեթրին գրուպ» ՍՊԸ-ից մեր զանգերին չպատասխանեցին»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում


















































ԿԸՀ-ն իր ձեւով քննարկելու է «Մեր ձեւովի» հարցը
ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի առանձնատանը կից ապօրինի շինությունները ևս քանդվել են․ դատա...
Մի շարք հասցեներում լույս չի լինի
Միայն այն, որ ես 73 տարեկան եմ, չի նշանակում, որ ես պետք է դադարեմ սեքսով զբաղվել
Հնդկաստանի 1.4 միլիարդ բնակչության անունից խորին երախտագիտություն եմ հայտնում նախագահ Թրամփին. Մոդի
ՆԳՆ ոստիկանությունը հորդորում է զերծ մնալ երեխաների հուզական վիճակը խաթարող տեսանյութեր հրապարակելու...
Հայաստանի դպրոցների ավելի քան 80 տոկոսում նախատեսվում է ներդնել ԱԲ կրթական մոդուլներ
Պոլիտեխնիկի նախակրթարանում իրականացվում են բարեկարգման և արդիականացման աշխատանքներ
Երեւանում դպրոցներից մեկի ֆիզկուլտուրայի դահլիճում 11-ամյա երեխաները հրել և վայր են գցել համադասարան...
«Հանրամեդիա»․ Լրագրողների մի մասն ունի անպատժելիության կեղծ զգացողություն (տեսանյութ)