Ադրբեջանը ցանկանում է Ռուսաստանից անօդաչու սարքեր գնել
Ադրբեջանը հետաքրքրված է անօդաչու սարքերի ձեռքբերմամբ, որոնք արտադրվելու են ՌԴ Աստրախանի մարզում՝ «Լոտոս» հատուկ տնտեսական գոտու տարածքում, հայտնում է «Интерфакс-Азербайджан»-ը:
Աստրախանի նահանգապետ Ալեքսանդր Ժիլկինի գլխավորությամբ գործող «Լոտոս» գոտու դիտորդական խորհուրդը հավանության է արժանացրել «ИнПроект» ընկերության բիզնես-ծրագիրը:
«Նախագծի շրջանակում նախատեսվում է ծովային ինքնակառավարվող անօդաչու միջոցների կողմից ստացվող տեղեկատվության հավաքման և մշակման տեղեկատվա-վերլուծական կենտրոնի ստեղծում, ինչպես նաև ծովային բազմաթիրախային անօդաչու հարթակների սեփական արտադրության կազմակերպում»,- ասել է «Լոտոս»-ի գլխավոր տնօրեն Սերգեյ Միլուշկինը՝ նշելով, որ «ИнПроект»-ը կարող է ստանալ գոտու ռեզիդենտի կարգավիճակ մինչև տարեվերջ:
Նախատեսվում է, որ սարքը գործի է դրվելու քամու ուժի հաշվին, դրա կիրառման ոլորտը լայն է՝ ձկնային պաշարների վերլուծություն, շրջակա միջավայրի համալիր մոնիթորինգ, օվկիանոսաբանություն և հիդրոգրաֆիա, ծովային նավթագազային հանքավայրերի ուսումնասիրում, որոնողափրկարարական աշխատանքներ:
Լրատվամիջոցների հաղորդմամբ՝ նախատեսվող անօդաչու սարքերի գնմամբ արդեն հետաքրքրվել է Ադրբեջանը:


















































Աշխատող ծնողների համար սահմանվում է «ծնողական ժամ»
Մինիոնները վերադառնում են
Ինչպիսի եղանակ է սպասվում այսօր
Դրամն արժևորվում է՝ գները դրամով թանկանում․ ինչո՞ւ
Ավինյանը բացում է հին պայմանագրերի դարակները․ Ծառուկյանի «Մուլտի Ուելնեսին» մեկ ամիս ժամանակ է տրվել
Մունդիալ-2026․ մեկնարկն արդարացնո՞ւմ է սպասելիքները
Էլեկտրաէներգիայի անջատումներ Երևանի 8 վարչական շրջաններում և 9 մարզերում
ԲՀԿ-ն դիմել է ՍԴ՝ վիճարկելու ընտրությունների արդյունքները
ՀՀ-ում կացության կարգավիճակ ստանալու գործընթացի շրջանակում մատուցվող ծառայությունները կթվայնացվեն
Եթե քաղաքացին 2026-ին օգտվել է ատամնաբուժական ծառայությունից, 2027-ին կարո՞ղ է ստանալ սոցիալական ծախ...