Երգիչ Սեբուի հորից 100 եվրո կաշառք վերցրած ՃՈ տեսուչները ձերբակալվել են
Երգիչ Սեբու Սիմոնյանի հոր ավտոմեքենան կանգնեցրած ՃՈ երկու տեսուչները, որոնք նրանից գումար են պահանջել ու ստացել, ձերբակալվել են:
ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քրեական գործ է հարուցվել երգիչ Սեբու Սիմոնյանի հոր ավտոմեքենան կանգնեցրած ՃՈ տեսուչների նկատմամբ, որոնք գումար են պահանջել վերջինից:
Այս առնչությամբ, ՀՔԾ-ի տարածած հաղորդագրության մեջ նշվում է.
«ՀՔԾ-ն քրեական գործ է հարուցել Armtimes.com» կայքում հրապարակված «Հայտնի երգիչը պատմում է, որ ՀՀ-ում պետավտոտեսուչը կաշառք է ուզել իրենից» վերտառությամբ հրապարակման առթիվ նախապատրաստված եւ ՀՀ ոստիկանության ներքին անվտանգության վարչությունից ստացված նյութերի հիման վրա:
Այսպես, քրեական գործի նյութերի համաձայն, ՀՀ ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության ավագ տեսուչներ Տ. Խաչատրյանն ու Հ. Գրիգորյանը, վարորդի սթափությունը ստուգելու նպատակով, Երեւան քաղաքի Մաշտոցի պողոտայում կանգնեցրել են Հ. Սիմոնյանի կողմից վարվող «Կիա» մակնիշի ավտոմեքենան:
Վարորդից տեղեկանալով, որ նախորդ օրն ալկոհոլ է օգտագործել, վերջինիս սթափության վիճակը չստուգելու, ապա նաեւ` վարչական իրավախախտման համար համապատասխան արձանագրություն չկազմելու համար, ՃՈ տեսուչներն ընդունել են նրա կողմից կաշառքի առաջարկը: Հիշյալ ոստիկանները, կաշառք ստանալու դիտավորությամբ, նախնական համաձայնությամբ, ավտոմեքենայի ուղեւոր Լ. Բաղդասարյանից ստացել են 56.800 ՀՀ դրամին համարժեք 100 եվրո կաշառք եւ թույլատրել շարունակել երթեւեկությունը:
Այսպիսով, ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով նախատեսված հանցանք կատարելու` նախնական համաձայնությամբ կաշառք ստանալու կասկածանքով ՀՀ հատուկ քննչական ծառայության քննիչի որոշմամբ ձերբակալվել են ՃՈ տեսուչներ Տ. Խաչատրյանն ու Հ. Գրիգորյանը:
Նախաքննությունը շարունակվում է:
Նշենք, որ նոյեմբերի 17-ին հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ երգիչ Սեբու Սիմոնյանը հայտարարել էր. «Հիմա էլ դեռ կա, որ ոստիկանները մեքենաները կանգնեցնում ու կաշառք են ուզում…»:


















































ԿԸՀ-ն իր ձեւով քննարկելու է «Մեր ձեւովի» հարցը
ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի առանձնատանը կից ապօրինի շինությունները ևս քանդվել են․ դատա...
Մի շարք հասցեներում լույս չի լինի
Միայն այն, որ ես 73 տարեկան եմ, չի նշանակում, որ ես պետք է դադարեմ սեքսով զբաղվել
Հնդկաստանի 1.4 միլիարդ բնակչության անունից խորին երախտագիտություն եմ հայտնում նախագահ Թրամփին. Մոդի
ՆԳՆ ոստիկանությունը հորդորում է զերծ մնալ երեխաների հուզական վիճակը խաթարող տեսանյութեր հրապարակելու...
Հայաստանի դպրոցների ավելի քան 80 տոկոսում նախատեսվում է ներդնել ԱԲ կրթական մոդուլներ
Պոլիտեխնիկի նախակրթարանում իրականացվում են բարեկարգման և արդիականացման աշխատանքներ
Երեւանում դպրոցներից մեկի ֆիզկուլտուրայի դահլիճում 11-ամյա երեխաները հրել և վայր են գցել համադասարան...
«Հանրամեդիա»․ Լրագրողների մի մասն ունի անպատժելիության կեղծ զգացողություն (տեսանյութ)