Մոսկվան ու Բաքուն տարբեր քաղաքական շահեր ունեն. Ադրբեջանում ՌԴ նախկին դեսպան
Ադրբեջանում Ռուսաստանի արդեն նախկին դեսպան Վլադիմիր Դորոխինն իր հրաժեշտի ելույթում շնորհակալություն է հայտնել ադրբեջանցի ժողովրդին դեսպանատան աշխատանքի նկատմամբ բարեկամական հետաքրքրվածության համար ու նշել է, որ Բաքուն ու Մոսկվան տարբեր քաղաքական շահեր ունեն, գրում է day.az-ը:
«Ռուսաստանն ու Ադրբեջանը տարբեր մասշտաբներով, մենթալիտետով, մշակույթով երկրներ են: Շատ հարցերում մենք տարբեր քաղաքական շահեր ունենք: Եվ, այնուամենայնիվ, մենք սովորել ենք իրար հետ հաշտ լինել»,- ասել է նա:
Դիվանագետը նաև նշել է, որ Ադրբեջան է ժամանել մոտ ինը տարի առաջ և ուներ հստակ քաղաքական հրահանգ՝ «ամեն կերպ ամրապնդել Ադրբեջանի հետ հարաբերությունները»:
Ավելի վաղ հաղորդվել է, որ Վլադիմիր Դորոխինը Ռուսաստանի նախագահի որոշմամբ հետ է կանչվել 2017 թվականի նոյեմբերի 27-ից, իսկ Բաքուն չի ընդունել Ռուսաստանի նոր դեսպանի թեկնածությունը՝ «հայամետ» դիրքորոշման պատճառով:


















































Աշխատող ծնողների համար սահմանվում է «ծնողական ժամ»
Մինիոնները վերադառնում են
Ինչպիսի եղանակ է սպասվում այսօր
Դրամն արժևորվում է՝ գները դրամով թանկանում․ ինչո՞ւ
Ավինյանը բացում է հին պայմանագրերի դարակները․ Ծառուկյանի «Մուլտի Ուելնեսին» մեկ ամիս ժամանակ է տրվել
Մունդիալ-2026․ մեկնարկն արդարացնո՞ւմ է սպասելիքները
Էլեկտրաէներգիայի անջատումներ Երևանի 8 վարչական շրջաններում և 9 մարզերում
ԲՀԿ-ն դիմել է ՍԴ՝ վիճարկելու ընտրությունների արդյունքները
ՀՀ-ում կացության կարգավիճակ ստանալու գործընթացի շրջանակում մատուցվող ծառայությունները կթվայնացվեն
Եթե քաղաքացին 2026-ին օգտվել է ատամնաբուժական ծառայությունից, 2027-ին կարո՞ղ է ստանալ սոցիալական ծախ...