Չարենցավանում մեկ օրում տասնյակ մեքենաներ են թալանել, իսկ ոստիկանությունը տեղյակ չէ
«Հրապարակը» գրում է.«Չարենցավանում շաբաթ օրը երեկոյան կրկին ավտոմեքենաներ են թալանել: Կիրակի առավոտյան մարդիկ զարթնել են ու տեսել իրենց մեքենաները թալանված: Նախնական տեղեկություններով՝ մեկ տասնյակից ավելի մեքենաների մասին է խոսքը: Մեքենաները կանգնած են եղել բակերում, որոշները՝ անգամ կենտրոնական փողոցներին մոտ: Գողերը մեքենաներից տարել են ինչ հնարավոր է՝ հիմնականում ապակին կոտրելու միջոցով, մագնիտոֆոն, գումար, օծանելիք, արժեքավոր իրեր, այն, ինչ հայտնաբերել են մեքենայի սրահում: Որոշ մեքենաների դեպքում վնասն ավելի մեծ է եղել՝ անվադողեր, գազի բալոն, մարտկոց: Մեքենաներից մեկից էլ, բացի փողից ու արժեքավոր իրերից, նաև խանութի բանալիներ են հանել: Հետո գտել են այդ խանութն ու գողություն կատարել նաև խանութից: Այսինքն՝ ակնհայտ է, որ լավ տեղեկացված են եղել՝ ում մեքենան արժի թալանել, կամ որ մեքենայի տերը մի քանի փողոց այն կողմ նաև խանութ ունի և այլն: Այսպես ներկայացրին մեզ չարենցավանցիները շաբաթ-կիրակի օրերին տեղի ունեցածը: Ի դեպ, մարդիկ նկատել են, որ գողությունները տեղի են ունենում գրեթե ամեն շաբաթ օր: Բայց Չարենցավանի ոստիկանությունում երջանիկ անտեղյակության մեջ են՝ ոչ լսել են, ո՝չ տեսել:
Չարենցավանի ոստիկանության հերթապահը մեր հարցը լսեց, մատյանում երկար տնտղեց, հետո պատասխանեց. «Չէ, չունենք մենք գողություն՝ ոչ ահազանգ, ոչ էլ հաղորդում»: Մինչդեռ ուղղակի անհնար էր, որ մի փոքրիկ քաղաքում ոստիկանությունը լսած չլիներ նման դեպքի մասին: Այս տարվա հունվարին էլ էին Չարենցավանում կազմակերպված մի խմբի կողմից ավտոմեքենաների շղթայական գողություններ տեղի ունեցել: Մի քանի անգամ գրելուց ու բարձրաձայնելուց հետո վերջապես հայտարարեցին, որ ինչ-որ կազմակերպված խումբ են հայտնաբերել, որը Չարենցավանում և Կոտայքի մարզի մի քանի քաղաքներում մեքենաներ էր թալանում: Անցան ամիսներ՝ գողությունները նույն ձեռագրով վերսկսվեցին ու շարունակվում են, բայց որևէ տեղաշարժ դրանց բացահայտման ուղղությամբ չկա: Չարենցավանի ոստիկանապետին էլ փոխեցին, էլի սայլը տեղից չշարժվեց»,-գրում է թերթը:
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:


















































ԿԸՀ-ն իր ձեւով քննարկելու է «Մեր ձեւովի» հարցը
ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի առանձնատանը կից ապօրինի շինությունները ևս քանդվել են․ դատա...
Մի շարք հասցեներում լույս չի լինի
Միայն այն, որ ես 73 տարեկան եմ, չի նշանակում, որ ես պետք է դադարեմ սեքսով զբաղվել
Հնդկաստանի 1.4 միլիարդ բնակչության անունից խորին երախտագիտություն եմ հայտնում նախագահ Թրամփին. Մոդի
ՆԳՆ ոստիկանությունը հորդորում է զերծ մնալ երեխաների հուզական վիճակը խաթարող տեսանյութեր հրապարակելու...
Հայաստանի դպրոցների ավելի քան 80 տոկոսում նախատեսվում է ներդնել ԱԲ կրթական մոդուլներ
Պոլիտեխնիկի նախակրթարանում իրականացվում են բարեկարգման և արդիականացման աշխատանքներ
Երեւանում դպրոցներից մեկի ֆիզկուլտուրայի դահլիճում 11-ամյա երեխաները հրել և վայր են գցել համադասարան...
«Հանրամեդիա»․ Լրագրողների մի մասն ունի անպատժելիության կեղծ զգացողություն (տեսանյութ)