Իտալիայում մաֆիայի «բոսերի բոսի» որդուն հարկադիր աշխատանքների են դատապարտել
Սալվատորե «Տոտո» Ռիինայի որդին՝ Ջուզեպե Սալվատորե Ռիինան մեկ տարի կանցկացնի ուղղիչ բանտում, հայտնում է La Repubblica-ն: Պարբերականի տեղեկություններով՝ Ջուզեպե Սալվատորե Ռիինային, ով հանրության համար վտանգավոր է ճանաչվել եւ հսկողության տակ է, կասկածում են մի շարք օրենքներ խախտելու մեջ: Իրավապահները հայտարարում են, որ իտալացի մաֆիոզի որդին, մասնավորապես, շփումներ է ունեցել թմրավաճառների հետ:
Նա խախտել է նաեւ գիշերը տանից չհեռանալու կարգադրությունը: Ջուզեպե Սալվատորե Ռիինան նախկինում դատապարտվել է հանցավոր խմբավորմանն անդամակցելու համար եւ բանտում է անցկացրել գրեթե 9 տարի: Նրա հայրը՝ Սալվատորե «Տոտո» Ռիինան, որը հայտնի է նաեւ Կոզա Նոստրայի «բոսերի բոս» մականունով, 87 տարեկանում մահացել է գրեթե 2 շաբաթ առաջ: Նա մի քանի ցմահ ազատազրկումների էր դատապարտվել բազմաթիվ սպանությունների կազմակերպման համար:


















































ԿԸՀ-ն իր ձեւով քննարկելու է «Մեր ձեւովի» հարցը
ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի առանձնատանը կից ապօրինի շինությունները ևս քանդվել են․ դատա...
Մի շարք հասցեներում լույս չի լինի
Միայն այն, որ ես 73 տարեկան եմ, չի նշանակում, որ ես պետք է դադարեմ սեքսով զբաղվել
Հնդկաստանի 1.4 միլիարդ բնակչության անունից խորին երախտագիտություն եմ հայտնում նախագահ Թրամփին. Մոդի
ՆԳՆ ոստիկանությունը հորդորում է զերծ մնալ երեխաների հուզական վիճակը խաթարող տեսանյութեր հրապարակելու...
Հայաստանի դպրոցների ավելի քան 80 տոկոսում նախատեսվում է ներդնել ԱԲ կրթական մոդուլներ
Պոլիտեխնիկի նախակրթարանում իրականացվում են բարեկարգման և արդիականացման աշխատանքներ
Երեւանում դպրոցներից մեկի ֆիզկուլտուրայի դահլիճում 11-ամյա երեխաները հրել և վայր են գցել համադասարան...
«Հանրամեդիա»․ Լրագրողների մի մասն ունի անպատժելիության կեղծ զգացողություն (տեսանյութ)