Թուրքիայում լույս է տեսել հակահայկական հոդվածներից բաղկացած պատմակեղծարարության հերթական օրինակը
Թուրքիայում «Պանդորա» հրատարակչությունը լույս է ընծայել մի քանի թուրք պատմակեղծարարների հեղինակած հոդվածների ժողովածուն` թուրքական պաշտոնական պատմագրության ներկայացուցիչներից Ֆերուդուն Աթայի խմբագրությամբ: Այդ մասին հաղորդում է Akunq.net-ը` հիմնվելով հիշյալ հրատակչության պաշտոնական կայքէջում հրապարակված տեղեկության վրա:
Աղբյուրի համաձայն` «1915-ով կաշկանդված պատմությունը» վերնագիրը կրող սույն գրքի առաջաբանում խմբագիր Ֆերուդուն Աթան գրում է, թե «մինչ 1915 թ. Թուրքիայի տնտեսական ու մշակութային կյանքում միշտ բարձր դիրք զբաղեցրած հայերը Օսմանյան պետության թուլացմանը զուգահեռ` օգտագործվել են մեծ տերությունների կողմից, որոնք հայերին հրահրել են օսմանյան իշխանությունների դեմ»: «Առաջին աշխարհամարտի ժամանակ, երբ Օսմանյան պետությունը կենաց-մահու պայքար էր մղում, հայերի մի մասը, պետության թշնամիների հետ համագործակցելով, անդառնալի գործողություններ է ձեռնարկել և անպաշտպան մարդկանց դեմ կոտորածներ իրականացրել: Սույն գրքում խիստ արժեքավոր հոդվածների հեղինակ ուսումնասիրողները, սկզբնական շրջանից մինչ օրս թուրք-հայկական հարաբերություններին անդրադառնալով, նպատակադրվել են իրենց նպաստն ունենալ այս ոլորտում արված ուսումնասիրությունների մեջ», մասնավորապես գրում է Ֆերուդուն Աթան:
Այսպիսով, կարելի է ենթադրել, որ Ֆերուդուն Աթայի խմբագրությամբ լույս տեսած «1915-ով կաշկանդված պատմությունը» հոդվածների ժողովածուն ևս պատմակեղծարարության հերթական օրինակն է, որի նպատակն է ոչ թե պատմության իրական դեպքերը վերլուծելը, այլ` թուրքական պաշտոնական պատմագրությանը հատուկ կերպով պատմությունը խեղաթյուրելը:
Լուրեր Հայաստանից - NEWS.am


















































ԿԸՀ-ն իր ձեւով քննարկելու է «Մեր ձեւովի» հարցը
ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի առանձնատանը կից ապօրինի շինությունները ևս քանդվել են․ դատա...
Մի շարք հասցեներում լույս չի լինի
Միայն այն, որ ես 73 տարեկան եմ, չի նշանակում, որ ես պետք է դադարեմ սեքսով զբաղվել
Հնդկաստանի 1.4 միլիարդ բնակչության անունից խորին երախտագիտություն եմ հայտնում նախագահ Թրամփին. Մոդի
ՆԳՆ ոստիկանությունը հորդորում է զերծ մնալ երեխաների հուզական վիճակը խաթարող տեսանյութեր հրապարակելու...
Հայաստանի դպրոցների ավելի քան 80 տոկոսում նախատեսվում է ներդնել ԱԲ կրթական մոդուլներ
Պոլիտեխնիկի նախակրթարանում իրականացվում են բարեկարգման և արդիականացման աշխատանքներ
Երեւանում դպրոցներից մեկի ֆիզկուլտուրայի դահլիճում 11-ամյա երեխաները հրել և վայր են գցել համադասարան...
«Հանրամեդիա»․ Լրագրողների մի մասն ունի անպատժելիության կեղծ զգացողություն (տեսանյութ)