«Հայաստանի հետ մեր համագործակցության կարևորագույն հարցերից են էներգետիկ և տարանցման ոլորտները». Իրանի ԱԳ նախարար
Իրանը և Հայաստանը լավ հարևան երկրներ են, և Իրանը շատ լավ համագործակցություն ունի Հայաստանի հետ։ Այդ մասին այսօր Երևանում Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հետ հանդիպմանը հաջորդած համատեղ մամուլի ասուլիսին հայտարարեց Իրանի արտգործնախարար Մոհամադ Զարիֆը։
Նա մասնավորապես նշեց, որ Հայաստանի հետ Իրանի համագործակցության կարևորագույն հարցերից են էներգետիկ և տարանցման ոլորտները։
«Բավականին լավ հնարավորություն ունենք ձեռք բերված տնտեսական հարաբերությունները երկու երկրների միջև զարգացնելու առումով։ Ինձ ուղեկցում են տնտեսական ոլորտից ներկայացուցիչներ և գործարարներ։ Հայաստանի հետ մեր համագործակցության կարևորագույն հարցերից են էներգետիկ և տարանցման ոլորտները։ Կարևորում ենք նաև համագործակցությունը գիտության, բնապահպանության և տեխնոլոգիաների ոլորտներում», - ասաց Զարիֆը։
Նալբանդյանն էլ նշեց, որ հայ-իրանական հարաբերությունները դինամիկ կերպով զարգանում են՝ ընդգրկելով նոր ոլորտներ։ «Գիտակցում ենք, որ առկա է մեծ ներուժ, և մենք տրամադրված ենք համատեղ ջանքերով խորացնել, ընդլայնել, ամրապնդել երկկողմ բազմաոլորտ փոխգործակցությունը», - ասաց Հայաստանի արտաքին գերատեսչության ղեկավարը։
Նալբանդյանը նաև տեղեկացրեց, որ Մոհամադ Զարիֆն այսօր կհանդիպի Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանի ու նախագահ Սերժ Սարգսյանի հետ։


















































Աշխատող ծնողների համար սահմանվում է «ծնողական ժամ»
Մինիոնները վերադառնում են
Ինչպիսի եղանակ է սպասվում այսօր
Ավինյանը բացում է հին պայմանագրերի դարակները․ Ծառուկյանի «Մուլտի Ուելնեսին» մեկ ամիս ժամանակ է տրվել
Մունդիալ-2026․ մեկնարկն արդարացնո՞ւմ է սպասելիքները
Դրամն արժևորվում է՝ գները դրամով թանկանում․ ինչո՞ւ
Էլեկտրաէներգիայի անջատումներ Երևանի 8 վարչական շրջաններում և 9 մարզերում
ՀՀ-ում կացության կարգավիճակ ստանալու գործընթացի շրջանակում մատուցվող ծառայությունները կթվայնացվեն
Եթե քաղաքացին 2026-ին օգտվել է ատամնաբուժական ծառայությունից, 2027-ին կարո՞ղ է ստանալ սոցիալական ծախ...
ԲՀԿ-ն դիմել է ՍԴ՝ վիճարկելու ընտրությունների արդյունքները