Ուշադրություն․ սրանք հայկական ֆեյսբուքյան օգտատերերն են, որոնց թիրախավորել են ադրբեջանական հաքերները (ցանկ)
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ․ սրանք հայկական ֆեյսբուքյան օգտատերերն են, որոնց թիրախավորել են ադրբեջանական հաքերները վերջին 1-2 ամսվա ընթացքում և, մեծ հավանականությամբ, կարողացել են գողանալ գաղտնաբառը։ Ես գաղտնաբառերը ջնջել եմ, թողել եմ մենակ մարդկանց լոգինները։ Կախված մարդուց, դա կամ մեյլն է, կամ հեռախոսը, կամ ֆեյսի լոգինը։
Հարևանները հայտարարում են, որ կոտրել են 4 հազար հոգու։ Իրականում, մոտ հազար երեք հարյուր մարդու տվյալ է։ Շատերին, հավանաբար, չեն էլ կարողացել կոտրել, քանի որ ներկայացված գաղտնաբառերը, օրինակ, կրկնում են լոգինը, կամ շատ կարճ են, ինչը ֆեյսբուքը պարզապես թույլ չի տալիս։ Սակայն, ես մի շարք լոգին-գաղտնաբառ զույքեր ստուգել եմ, և դրանք աշխատում են։ Ավելին, այդ մարդիկ տեղյակ էլ չեն, որ իրենց կոտրել են, քանի որ հաքերները դեռ ձեռք չեն տվել այդ պրոֆիլները։ Այնպես որ, անպայման ստուգվեք, համոզվեք, որ դուք կամ ձեր ընկերները այստեղ չկաք։
Հիշեք, որ սրանք հիմնականում մի ձև են գողանում գաղտնաբառեր՝ ֆեյսի անունից նամակ կամ գրառում են կատարում և առաջարկում լոգին լինել իրենց կողմից ստեղծված կեղծ, ֆեսյը նմանակող էջերում։ Միշտ ուշադիր կարդացեք հասցեն, երբ գաղտնաբառն եք ներմուծում։
Հ․Գ․ Ինչն է ուրախացնում, որ այս անգամ մի տաս հոգի քֆուրներ էին գրել՝ հասկանալով, որ իրենց փորձում են կոտրել։
Հ․Հ․Գ․ Ctrl-F - սենց կարելի է որոնել փաստաթղթի մեջ։
Ցանկն՝ այստեղ։
Տեղեկատվական տեխնոլոգիաների անվտանգության փորձագետ
Սամվել Մարտիրոսյանի ֆեյսբուքյան էջից:


















































ԿԸՀ-ն իր ձեւով քննարկելու է «Մեր ձեւովի» հարցը
ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի առանձնատանը կից ապօրինի շինությունները ևս քանդվել են․ դատա...
Մի շարք հասցեներում լույս չի լինի
Միայն այն, որ ես 73 տարեկան եմ, չի նշանակում, որ ես պետք է դադարեմ սեքսով զբաղվել
Հնդկաստանի 1.4 միլիարդ բնակչության անունից խորին երախտագիտություն եմ հայտնում նախագահ Թրամփին. Մոդի
ՆԳՆ ոստիկանությունը հորդորում է զերծ մնալ երեխաների հուզական վիճակը խաթարող տեսանյութեր հրապարակելու...
«Հանրամեդիա»․ Լրագրողների մի մասն ունի անպատժելիության կեղծ զգացողություն (տեսանյութ)
Պոլիտեխնիկի նախակրթարանում իրականացվում են բարեկարգման և արդիականացման աշխատանքներ
Հայաստանի դպրոցների ավելի քան 80 տոկոսում նախատեսվում է ներդնել ԱԲ կրթական մոդուլներ
Երեւանում դպրոցներից մեկի ֆիզկուլտուրայի դահլիճում 11-ամյա երեխաները հրել և վայր են գցել համադասարան...