103-ամյա բրիտանուհին ծննդյան օրվա կապակցությամբ ծերանոց է հրավիրել կիսամերկ մատուցողի
103-ամյա բրիտանուհի Մարգարետ Բութը ծննդյան օրվա կապակցությամբ ծերանոց է հրավիրել կիսամերկ մատուցողի: Պրեստոն քաղաքի Շերվուդ Քորթ ծերանոցի անձնակազմի խոսքով՝ դա կնոջ վաղեմի ցանկությունն էր։
Աարոն անունով մատուցողը հոբելյարին և նրա ընկերուհիներին հյուրասիրել է գինի, ելակ և տորթ, ծաղիկներ է նվիրել և համբուրել կանանց այտերը։
«Նա ինձ ստիպեց կարմրել, բայց ես վայելեցի ամեն րոպեն», - խոստովանել է կինը Lancashire Post-ին տված հարցազրույցում։
Խնջույքը կազմակերպվել էր Մարգարեթի մտերիմ ընկերների հետ, որոնք նույնպես ապրում են ծերանոցում: Նրանք բոլորը անվասայլակների մեջ էին, բայց դա չի խանգարել զվարճանքին: Տարեց կինը հագել էր տոնական վերնաշապիկ, կրել մարգարտե վզնոց և դիմահարդարվել հատուկ Աարոնի այցելության համար:
«Մենք փորձում ենք մեր բնակիչներին վառ հիշողություններ և ուրախություն պարգևել։ Մարգարետն արժանի է նման ուրախության», - նշել է հաստատության տնօրենը։

















































«Ըսավ քուգդ բդի էղնի 120». նոր ձայնագրություն ընտրակաշառքի գործով«Ըսավ քուգդ բդի էղնի 120». նոր ձայն...
Քրոջը սպանած տղամարդուն բռնել են զոհի ձեռքերը պայուսակի մեջ քողարկելիս
ԱՄՆ Կոնգրեսում տեղի կունենա մամուլի ասուլիս Բաքվում հայ գերիների բանտարկության մասին
Ընտանեկան բռնությո՞ւն. Նատալյա Ռոտենբերգը հաղորդում է ներկայացրել ոստիկանություն
Հայաստանը կներկայացվի աշխարհի խոշորագույն արևային էներգետիկ ցուցահանդեսում՝ Intersolar Europe 2026-ո...
Ռեալը չի ցանկանում 70 մլն եվրո վճարել
ՏՏ ոլորտի վարչական ռեգիստրի ictstat.am կայքը տեխնիկական խնդիրներ ունի. այդ ընթացքում հաշվետվություն ...
Իրանը ներկայացուցիչ կունենա Լիբանանում հրադադարի մոնիտորինգի մեխանիզմում
ԱՄՆ-ն Լիբանանում ձգտում է կայուն հրադադարի․ Վենս
Կապան Ֆեստ 2026․երաժշտության, արվեստի և մշակութային ժառանգության տոնը