Պարզվել է՝ 83 արկղերը Տոկիոյում Գերմանիայի դեսպանատնից Արգենտինա են ուղարկվել 1941 թվականի հունիսին՝ ճապոնական «Նան-ա-Մարու» շոգենավով, ըստ պատմության, որը հաջողվել է ի մի բերել, ասված է դատարանի հայտարարությունում։
Այդ ժամանակ մեծ բեռը գրավել է իշխանությունների ուշադրությունը, որոնք վախենում էին, թե դրա պարունակությունը կարող է ազդել պատերազմում Արգենտինայի չեզոքության վրա։
Չնայած Գերմանիայի դիվանագիտական ներկայացուցիչների պնդումներին, որ արկղերը պարունակում էին անձնական իրեր, Արգենտինայի մաքսային մարմինները պատահական սկզբունքով խուզարկել են հինգ արկղ։
Նրանք գտել են նացիստական ռեժիմի բացիկներ, լուսանկարներ և քարոզչական նյութեր, ինչպես նաև Նացիստական կուսակցությանը պատկանող հազարավոր տետրեր։ Դաշնային դատավորն առգրավել է նյութերը և գործն ուղարկել Գերագույն դատարան։
Դեռևս հայտնի չէ, թե ինչու են այս իրերն ուղարկվել Արգենտինա և ինչ քայլեր է ձեռնարկել Գերագույն դատարանը։
Դատարանն այժմ արկղերը տեղափոխել է լրացուցիչ անվտանգության միջոցներով հագեցած հաստատություն և Բուենոս Այրեսի Հոլոքոստի թանգարանին հրավիրել է մասնակցելու դրանց պահպանմանը և գույքագրմանը։
Մասնագետները դրանք կուսումնասիրեն նաև Հոլոքոստի՝ նախկինում անհայտ կողմերի վերաբերյալ ցանկացած հետք գտնելու համար, մասնավորապես՝ նացիստների օգտագործած միջազգային ֆինանսական ցանցերը։
Երկրորդ համաշխարհային պատերազմում Արգենտինան չեզոքություն էր պահպանել մինչև 1944 թվականը, երբ խզել է հարաբերությունները Առանցքի տերությունների հետ։ 1945-ին հարավամերիկյան երկիրը պատերազմ է հայտարարել Գերմանիային և Ճապոնիային։
Հոլոքոստի թանգարանի տվյալներով՝ 1933-1954 թվականների միջև ընկած ժամանակահատվածում 40 հազար հրեաներ են մուտք գործել Արգենտինա՝ Եվրոպայում նացիստական հալածանքներից խուսափելու համար։ Արգենտինայում ապրում է Լատինական Ամերիկայի ամենամեծ հրեական համայնքը։

















































Քրոջը սպանած տղամարդուն բռնել են զոհի ձեռքերը պայուսակի մեջ քողարկելիս
«Ըսավ քուգդ բդի էղնի 120». նոր ձայնագրություն ընտրակաշառքի գործով«Ըսավ քուգդ բդի էղնի 120». նոր ձայն...
ԱՄՆ Կոնգրեսում տեղի կունենա մամուլի ասուլիս Բաքվում հայ գերիների բանտարկության մասին
Ռեալը չի ցանկանում 70 մլն եվրո վճարել
Հայաստանը կներկայացվի աշխարհի խոշորագույն արևային էներգետիկ ցուցահանդեսում՝ Intersolar Europe 2026-ո...
Կմիավորվի՞ ընդդիմությունը, և արդյո՞ք դա ուշացած չէ
Ընտանեկան բռնությո՞ւն. Նատալյա Ռոտենբերգը հաղորդում է ներկայացրել ոստիկանություն
ՏՏ ոլորտի վարչական ռեգիստրի ictstat.am կայքը տեխնիկական խնդիրներ ունի. այդ ընթացքում հաշվետվություն ...
ԱՄՆ-ն Լիբանանում ձգտում է կայուն հրադադարի․ Վենս
Իրանը ներկայացուցիչ կունենա Լիբանանում հրադադարի մոնիտորինգի մեխանիզմում