Պուտինը պետք է Զելենսկու հետ անձամբ հանդիպի Ստամբուլում. Ֆրանսիայի ԱԳ նախարար
«Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին օգտվել է առիթից և առաջարկել անձամբ մեկնել Ստամբուլ: Մենք կոչ ենք անում Վլադիմիր Պուտինին համաձայնել»,- նախարարի խոսքերն են մեջբերում ֆրանսիական լրատվամիջոցները։
Նա կրկնել է, որ Փարիզի տեսանկյունից հրադադարը ցանկացած խաղաղ բանակցությունների «նախապայման» է։
«Հասկանալի է, որ արդար և կայուն խաղաղության համար բանակցությունները տեղի կունենան միայն հրադադարի դեպքում, քանի որ մենք չենք կարող բանակցել ռումբերի և անօդաչու սարքերի հարձակումների ներքո», - ասել է Բարրոն։
Հիշեցնենք, որ Ռուսաստանն Ուկրաինային առաջարկել է մայիսի 15-ին, Ստամբուլում առանց նախապայմանների վերսկսել ուղիղ բանակցությունները, որոնք ընդհատվել էին 2022 թվականին:
«Մենք առաջարկում ենք առանց հետաձգման սկսել հաջորդ հինգշաբթի՝ մայիսի 15-ին, Ստամբուլից, որտեղ դրանք (բանակցությունները) անցկացվել են ավելի վաղ և որտեղ ընդհատվել են», - ասել է Պուտինը։
Նրա խոսքով, վաղը ծրագրված է զրույց իր թուրք գործընկեր Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ, որի ընթացքում նա կհարցնի բանակցություններ վարելու հնարավորության մասին։ Պուտինը չի բացառել նոր, «իրական զինադադարի» շուրջ համաձայնության հասնելու հնարավորությունը։
ՌԴ նախագահն ընդգծել է, որ Մոսկվան պատրաստ է առանց նախապայմանների բանակցությունների։ «Մենք պատրաստ ենք Ուկրաինայի հետ լուրջ բանակցությունների», - վստահեցրել է Պուտինը։ Երկրի ղեկավարը դրանց իմաստը որակել է որպես «հակամարտության արմատական պատճառների վերացում» և «պատմական հեռանկարում երկարաժամկետ, տևական խաղաղության հաստատմանն ուղղված քայլեր»։
«Մենք չենք բացառում, որ այս բանակցությունների ընթացքում հնարավոր կլինի պայմանավորվել ինչ-որ նոր և իրական զինադադարի շուրջ»,- ասել է Պուտինը։


















































Ուկրաինայում խաղաղություն կարող է հաստատվել միայն ԱՄՆ միջնորդությամբ․ Ռուբիո
Ռուբիոն նշել է Ուկրաինայի խաղաղության ծրագրում առկա վիճելի կետերից մեկը
Եվրոպացի ղեկավարները կողմ են պատերազմը ճակատի գծով սառեցնելու և Զելենսկու՝ Դոնբասը առանց մարտերի չհանձնելու որոշմանը
Ռուսաստանը ռմբակոծել է Խարկովի բնակելի շենքերը
Ուկրաինայի հետ պատերազմը կշարունակվի ընդհուպ մինչև բոլոր նպատակների իրականացումը. Պեսկով
Հավանաբար ԱԱԾ աշխատողները գտել իշխանությանը լոյալ քահանաների, իրենց են դիմել, ինձ չեն դիմել. Տեր Նշա...
Տարոն Մարգարյանը կգործուղվի Մոսկվա
44-օրյա պատերազմը սկսվել է երկու պատճառով․ Հայաստանի խորհրդարանի փոխնախագահ
Բագրատ Սրբազանի խափանման միջոցը փոխելու միջնորդություն է ներկայացվել
Պոլսո Հայոց Պատրիարքը չի հստակեցնում՝ դե՞մ է Կաթողիկոսի հեռացման պահանջին, թե ոչ
«Ձեր ուսանողը չեմ, որ ինձ հարցեր տաք», «Պարտավոր եք դրսևորել պատշաճ վարքագիծ, ավել բան մի՛ ասեք»
Զախարովան Կալլասին և Կոսին համեմատել է վամպիրների հետ՝ Երևանի հետ հարաբերությունների մասին հայտարարո...
Սի Ծինփինը ներկայացրել է Չինաստանի դիրքորոշումը Ուկրաինայի հակամարտության խաղաղ կարգավորման վերաբերյ...
Այո’, թող Արթիկի ՔԿՀ պետի տեղակալը և ընտանիքը հետևություն անեն. Գալյանը՝ Զորական գյուղում պատանու ծե...
Հայտարարություն․ տարածքի անվտանգությամբ պայմանավորված՝ բեռնատարների մուտքը սահմանափակվում է