Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Հրապարակվել է ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի 2025 թվականի տարեկան հաղորդումը Առատ ձյան հետևանքով Սյունիքի Տանձավետ-Աղվանի ճանապարհին 1.5 ժամ է՝ վարորդները չեն կարողանում շարժվել Հայաստանում ծանր սուր շնչառական վարակներով հոսպիտալացվածների թիվն աճում է Վարժական հավաքի մասնակիցը վնասվածքներ է հասցրել հավաքի մասնակից այլ պահեստազորայինների. նա ձերբակալվել է ՆԳՆ փրկարար ծառայությունը զգոնության կոչ է անում Ինտենսիվ տեղումներ, հեղեղի վտանգներ եւ Երեւանի ամենատաք ու ամենացուրտ մարտի 27-ը Քննարկվել են հաղորդակցության և անվտանգության ոլորտի մի շարք առաջնահերթություններ Քննարկել ենք ՀՀ ՊՆ և ֆրանսիական ռազմական արդյունաբերության ձեռնարկությունների միջև համագործակցությանն առնչվող հարցեր «Մեծամոր։ Ոսկի․ արվեստ և առեղծված» ժամանակավոր ցուցադրություն Պուտինն ապրիլի 1-ից արգելել է Ռուսաստանից դեպի ԵԱՏՄ երկրներ 100 հազար դոլարից ավելի կանխիկ գումարի արտահանումը Իրանի ԱԳ նախարարը շնորհակալություն է հայտնում հարևաններին Ազգային ժողովը շարունակում է իր քառօրյա նիստերի աշխատանքը (տեսանյութ)

Թրամփը դժգոհ ընտրողներին պատասխանել է՝ ինչու է պատերազմ սկսել Իրանի դեմՀրապարակվել է ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի 2025 թվականի տարեկան հաղորդումըԹրամփը ևս 10 օրով հետաձգել է Իրանի էներգետիկ օբյեկտների դեմ հարվածները
Առատ ձյան հետևանքով Սյունիքի Տանձավետ-Աղվանի ճանապարհին 1.5 ժամ է՝ վարորդները չեն կարողանում շարժվել
Հայաստանում ծանր սուր շնչառական վարակներով հոսպիտալացվածների թիվն աճում է
Վթարային ջրանջատում Երևանի Մալաթիա Սեբաստիա վարչական շրջանում
Վարժական հավաքի մասնակիցը վնասվածքներ է հասցրել հավաքի մասնակից այլ պահեստազորայինների. նա ձերբակալվել է
ՆԳՆ փրկարար ծառայությունը զգոնության կոչ է անում
Խուզարկություններ մայրաքաղաքի 20 հասցեներում. 10 անձ ձերբակալվել էՊենտագոնը կարող է մինչև 10 հազար զինծառայող ուղարկել Մերձավոր Արեւելք. WSJՄադուրոյի եւ նրա կնոջ նկատմամբ գործում են ամերիկյան պատժամիջոցներԻնտենսիվ տեղումներ, հեղեղի վտանգներ եւ Երեւանի ամենատաք ու ամենացուրտ մարտի 27-ըՎթարային ջրանջատում Նորատուս գյուղումԵղեգնաձորում տուն է այրվելՔննարկվել են հաղորդակցության և անվտանգության ոլորտի մի շարք առաջնահերթություններԱրսեն Թորոսյանն այցելել է երեխաների հիմնահարցերի ոլորտում ծառայություններ մատուցող ՀԿ-ներՔննարկել ենք ՀՀ ՊՆ և ֆրանսիական ռազմական արդյունաբերության ձեռնարկությունների միջև համագործակցությանն առնչվող հարցեր«Մեծամոր։ Ոսկի․ արվեստ և առեղծված» ժամանակավոր ցուցադրությունՄշակվում է երեխաների առցանց անվտանգության ճանապարհային քարտեզՔարաթափում է տեղի ունեցել Սիսիան-Լծեն-Տաթև ավտոճանապարհինԵրևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինենԹիերի Անրին ճանաչվել է Անգլիայի Պրեմիեր լիգայի 21-րդ դարի լավագույն ֆուտբոլիստՇվեյցարական և ոչխարի կաթի պանիրները համարվում են ամենաօգտակարներըԳեղասահքի Ակոպովա-Ռախմանին սպորտային զույգը հաղթահարել է Աշխարհի առաջնության կարճ ծրագրի արգելքըԾաղկալանջ բնակավայրում տուն է այրվել Մելանիա Թրամփը Սպիտակ տան գագաթնաժողովին ներկայացել է նոր ուղեկցի՝ մարդակերպ ռոբոտի հետ«Ford Transit»-ը ընկել է կամրջիցՀանդիպել են գերությունից վերադարձած Վագիֆ Խաչատրյանը և Գևորգ ՍուջյանըԸմբիշ Արսեն Հարությունյանը կգոտեմարտի MMA-ի մարտիկ Բաղդադ Ժուբանիշի հետՎեդի քաղաքի, Գոռավան, Ուրցաձոր, Դաշտաքար բնակավայրերի գազասպառողների գազամատակարարումը ժամանակավորապես կդադարեցվիԻ գիտություն պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում ստանալու համար դիմողներիՌուսներն առաջիկա ամիսներին Ուկրաինայի ջրամատակարարման համակարգերի դեմ գործողություն են նախապատրաստում․ ԶելենսկիԻսրայելի ԱԳՆ-ն բոլոր երկրներին կոչ է արել վտարելու Իրանի դեսպաններինԲացառում եմ Կանազի շենքը հյուրանոցի կամ բնակելի շենքի վերածելու քննարկումները, այն վերակառուցվելու է․ Արաբկիր վարչական շրջանի ղեկավարԵՄ-ում չեն հասկանում՝ ինչպիսի օգնություն է ԱՄՆ-ն իրենցից ցանկանում Իրանի դեմ պատերազմում. PoliticoՏարեցների և երեխաների մի շարք կենտրոններ կմիավորվենԻրանի խոշորագույն քաղաքները ենթարկվել են զանգվածային ավիահարվածներիՎեց երկրներ Իրաքին կոչ են արել դադարեցնել իրանամետ խմբավորումների հարձակումները նրա տարածքիցԹուրքիայի տրանսպորտի նախարարությունը հաստատել է Սև ծովում թուրքական լցանավի վրա hարձակումըԱբու Դաբիում երկու մարդ է զnհվել խnցված hրթիռի բեկnրների ընկնելու հետևանքnվԺաննա Անդրեասյանը հերթական աշխատանքային այցն է կատարել Հայոց ցեղասպանության հուշահամալիրԼուկաշենկոն և Կիմ Չեն Ընը պայմանագիր են ստորագրել Բելառուսի և ԿԺԴՀ-ի միջև բարեկամության և համագործակցության շուրջԻսրայելը բուֆերային գոտի է ստեղծում հարավային Լիբանանում. Նեթանյահու«Կանազ» մշակույթի տանը հրդեհի դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթԻրանի «Բուշեր» ԱԷԿ-ից 163 աշխատակից է մեկնել Իրան-Հայաստան սահմանՀամայնքային ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված ծրագրերը կհամաֆինանսավորվեն 1 մլրդ 100 մլն դրամովՊուտինն ապրիլի 1-ից արգելել է Ռուսաստանից դեպի ԵԱՏՄ երկրներ 100 հազար դոլարից ավելի կանխիկ գումարի արտահանումը«Հայֆիլմ» կինոստուդիայի կառավարումը կփոխանցվի ԿԳՄՍՆ-ինԻրանի ԱԳ նախարարը շնորհակալություն է հայտնում հարևաններինԻրանը 100 հրթիռ է արձակել ամերիկյան շատ կարևոր օբյեկտի ուղղությամբ. Թրամփ
Մամուլ

Հայ ժողովուրդը չի կարող հանդուրժել ոտնձգությունը ազգային արժեքների դեմ

 
«Փաստ» օրաթերթը գրում է. «Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցի կապակցությամբ աշխարհի հազարավոր գործիչներ իրենց դատապարտման խոսքն են հնչեցրել, առաջատար լրատվամիջոցներն անդրադարձել են նախորդ դարասկզբին Օսմանյան կայսրությունում 1,5 մլն հայերի Ցեղասպանությանը, մի շարք երկրներում էլ օրենսդրական մակարդակով են հիշատակել, դատապարտել Թուրքիայի կատարած ոճրագործությունը։

Մոլդովայի խորհրդարանի պատգամավոր, հայ համայնքի նախկին ղեկավար Գայիկ Վարդանյանը 1915 թվականի իրադարձությունները «ցեղասպանություն» ճանաչելու և դատապարտելու մասին օրինագիծ է գրանցել։ Նմանատիպ նախագծեր արդեն մի քանի տասնամյակների ընթացքում ընդունվել են մի շարք երկրներում, դրանց թվում՝ G7-ի յոթ երկրներից վեցում, ինչպես նաև ԵՄ երկրների մեծ մասում, ԱՄՆ-ում, Կանադայում և Ռուսաստանում:

Հունաստանի Ազգային պաշտպանության նախարար Նիկոս Դենդիասն իր միկրոբլոգում ուղերձ է հղել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի 110-րդ տարելիցի կապակցությամբ, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը ֆրանսերեն ու հայերեն լեզուներով գրառում է արել սոցցանցի իր էջում՝ ոգեկոչելով Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը: Հայերեն գրառում նաև Կանադայի արտգործնախարար Մելանի Ժոլին է արել։

Բրիտանական հեղինակավոր The Telegraph պարբերականը Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցին նվիրված հոդվածում անդրադարձել է Արցախում տեղի ունեցած էթնիկ զտումներին ու Բաքվում գտնվող հայ գերիներին. «Պատմական և ընթացիկ հանցագործությունների միջև առկա անխզելի կապը պահանջում է, որ մենք այսօր խոսենք առանց երկիմաստության։ Նույն հայերի սերունդները նորից հարձակման են ենթարկվում, այս անգամ Ադրբեջանի կողմից, որը 2023-ին ավարտեց Արցախի էթնիկ զտումները՝ 120000 հայերին բռնությամբ տեղահանելով իրենց հնագույն հայրենիքից»:

Ցանկը երկար կարելի է շարունակել: Ու ստացվում է, ցավոք, այսօր Հայոց ցեղասպանությունը հիշելու և պահանջելու գործը մնացել է միայն օտարերկրյա գործիչների, մամուլի, աշխարհի բոլոր հայերի, քաղաքակիրթ հանրության ուսերին, մինչդեռ Հայաստանի կառավարությունը փորձում է ամբողջությամբ հրաժարվել պատմական հիշողությունից և Ցեղասպանության ճանաչման համար պայքարից։

Դրա վառ օրինակը Ապրիլի 23-ին տեղի ունեցած ավանդական Ջահերով երթն էր, որին աջակցելու փոխարեն ՀՀ իշխանությունները հազարավոր ոստիկանների էին մոբիլիզացրել՝ երթի մասնակիցներին ահաբեկելու համար։ Ավելին, Նիկոլ Փաշինյանն էլ հանդես եկավ երթի ընթացքում Թուրքիայի և Ադրբեջանի դրոշների այրումը դատապարտող հայտարարությամբ։

Նիկոլ Փաշինյանի ամենամեծ մտահոգությունը, սակայն, ընդդիմության կողմից օրերս խորհրդարանում ներկայացված օրինագիծն էր՝ Հայոց ցեղասպանության ժխտման համար պատիժները խստացնելու վերաբերյալ։ Հայաստանի իշխանությունները հստակ գիտակցում են, որ այդ նախագծի ընդունման շուրջ միասնությունը կարող է համախմբման գործոն ու ազդակ դառնալ։ Ի վերջո, հայ ժողովուրդը չի կարող հանդուրժել ազգային արժեքների դեմ ոտնձգությունների այն շարքը, որ հետևողականորեն իրականացնում է Նիկոլ Փաշինյանի գլխավորած ուժը։

Խորհրդանշական է, որ Ցեղասպանության 110-րդ տարելիցին օգտագործվող խորհրդանիշները երկուսն էին՝ անմոռուկը, որ վաղուց դարձել է Ցեղասպանության ճանաչման պայքարի նշան, և Արարատ լեռը, որ Թուրքիայի պնդմամբ ու Փաշինյանի թեթև ձեռքով դուրս է մղվում։ Հայաստանի իշխանությունները, Ցեղասպանության ուրացման իրենց ջանքերից բացի, նաև ոտնձգում են Սուրբ լեռան դեմ, անգամ փորձում այն հեռացնել ՀՀ զինանշանից։ Սակայն հանրության արձագանքը տեսնելով՝ վստահ կարելի է ասել, որ միանշանակ չի հաջողելու»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում